Լրահոս

11.06.2014 15:53


Լոնդոնը հրատապ խորհրդակցության է պատրաստվում Բաղդադի հետ Մոսուլի իրավիճակի շուրջ

Լոնդոնը հրատապ խորհրդակցության է պատրաստվում Բաղդադի հետ Մոսուլի  իրավիճակի շուրջ

Մեծ Բրիտանիան մտադիր է հրատապ խորհրդակցությւն անցկացնել Իրաքի կառավարության հետ՝ Մոսուլ քաղաքի իրավիճակի հետ կապված։ Այս մասին հայտարարել է թագավորության ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը։

«Մենք անհանգստացած ենք Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոսուլում կատարվածով»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ երեքշաբթի «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ծայրահեղ խմբավորման զինյալներն ամբողջությամբ գրավել են Նայվանա նահանգը և նրա վարչական կենտրոն Մոսուլը։ Դիրքերի հանձնմանը նպաստել է ուժային կառույցների և բանակի անգործությունը, որոնք լքել են քաղաքը՝ թողնելով զենքի պահեստները և քաղաքացիներին հանձնելով զինյալներին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը