Քաղաքական

11.06.2014 15:08


Լևոն Զուրաբյան. «2013թ. որևէ տնտեսական աճ գոյություն չի ունեցել» (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. «2013թ. որևէ տնտեսական աճ գոյություն չի ունեցել» (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում շարունակվում է «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկումները:

«Մենք չենք ցանկանում դիտարկել ներկայացված կատարողականը նախորդ Կառավարությանը քննադատելու նպատակով, այլ այն կօգտագործենք մի քանի արձանագրություններ կատարելու և այս իշխանության բնույթը հասկանալու առումով»,- իր ելույթում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ ներկայացված բյուջեի կատարողականը արդեն ընկած Կառավարության գործունության հաշվետվությունն է: Զուրաբյանը շեշտել է, որ 2013թ. որևէ տնտեսական աճ գոյություն չի ունեցել, իսկ ստվերի մասին խոսակցություններն ավելորդ են: «Արձանագրություններից ամենակարևորը 189 մլրդ դրամի խնդիրն է: 2013թ. դեկտեմբերի 31-ին ԿԲ-ի հաշվեկշռին մնացել է ընդամենը այդքան գումար: Մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ 75 մլրդ-ն Կառավարությանն էր, իսկ մնացածը՝ համայնքներինը: Եթե այդքան գումար չի ծախսվել 2013թ. ընթացքում, դա արդեն լուրջ է: Մենք թիկունքը բաց երկիր ենք, որը հասել է պարտքի սահմանին։ 3 մլն բնակչությամբ երկիրը տարվա վերջում ունեցել է չծախսված կես մլրդ դոլար»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը