Համայն հայություն. «Բաղրամյան 26-ը արագ իշխանափոխություն է ուզում, Բաղրամյան 26-ի պատվերն ընդունված է»
Քառյակի 12 կետերի հրապարակումից հետո «գեբելսյան» քարոզչամեքենան հիմա էլ այն թեզն է դրել շրջանառության մեջ, որ ներկայացված կետերում իշխանափոխության պահանջ չկա։ Սա արդեն խոսում է իշխանության մազոխիստական էության մասին։ Իշխանափոխությունը նպատակ է, իսկ դրան հասնելու քաղաքական միջոցները բազմազան են, որոնք տատանվում են կոշտ ու ռադիկալից մինչև «փափուկի» ու անցնցումի միջև։ Քառյակը, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը և քաղաքատնտեսական լարված իրավիճակը, ընտրել է իշխանափոխության հասնելու անցնցում տարբերակը։ Եթե իշխանության պատկերացումներով ժողովուրդը պետք է նստի նեյնիմ–նեյնիմ անի իշխանափոխության գործընթացի մեկնարկի դեպքում, շտապեմ հիասթափեցնել։ Ժողովուրդն աջ ու ձախ չի նայի ու այնպես կմաքրի առկա իշխանության հետքերը, որ վախենամ՝ Յանուկովիչի ու նրա թիմի ճակատագրին երանի տան։ Եվ հետո, ինչ աստիճանի իշխանակիրը պետք է ապաքաղաքական մտածելակերպ ունենա, որ քառյակի ներկայացրած 12 կետերի քաղաքական նշանակությունը չհասկանա։ Ժողովրդական ասացվածք կա ՝ դուզ խոսքը էշին են ասում։ Հիմա ի՞նչ, հայ հասարակությունն ու ոչ իշխանական քաղաքական ուժերը դուզ ասե՞ն բոլոր քաղաքական գործընթացների բուն նշանակությունն ու էությունը։ Եվ հետո, մեկ անգամ արդեն ականատես եղանք իշխանության արձագանքին, երբ քառյակը շուրջօրյա հանրահավաքների էր պատրաստվում։ Տիգրան Սարգսյանին այնպես վախից հանեցին պաշտոնից, որ «խեղճը» տենց էլ չհասկացավ՝ հիմա իր դիմումով է՞ ազատվում, թե՞ հանում են։ Հիմա Բաղրամյան 26-ն ու նրա քարոզչամեքենան երկրորդ անգամ է՝ ուզում են բախտը փորձել։ Իշխանափոխություն անպայման լինելու է, ու դրան կնպաստի ոչ միայն երկրում առկա սոցիալ–տնտեսական ողբալի իրավիճակը, այլ սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի հասցնելու գործընթացի մեկնարկը։ Ու այն ժամանակ արդեն իշխանությունը թող չփորձի քառյակին մեղադրել, որ ունակ չէ ժողովրդին հետ պահել իշխանափոխության շատ ժողովրդական մոդելից (ասեմ՝ դա «քյասար», անկաշկանդ ու ցավոտ գործընթաց է՝ ի տարբերություն քառյակի առաջարկած մոդելի), քանզի արագ իշխանափոխության պատվիրատուն հենց Բաղրամյան 26–ն է՝ իր «անկախներով ու ազատներով»։
Հ. Գ. Ու հազար եմ ասել՝ այդ անտաղանդ խորհրդականներին ու քաղտեխնոլոգներին վտարել է պետք նախագահականից։ Մեկը չկա՝ ասի. «Ա՛յ շեֆ, ինքդ քո դեմ դանակ ես սրում, որ ի՞նչ անես...»։ Վտարել ու 5%–ի փոխարեն, որպես պատիժ, աշխատավարձի 100%–ը պահել։ Այսպիսի բան էլ կլինի, իրենց տաք տեղերում նստած՝ մի խորհուրդ էլ չեն բաշարում տան, հիմա էլ Աստանայում չի, որ չկարողանան մի բան հուշեն, մի խորհուրդ տան։

Մերի Մովսիսյան