«Քառյակը հրապարակեց իր պահանջները, և իշխանական վայնասունը սկսվեց»
Քառյակը հրապարակեց իր պահանջները, և իշխանական վայնասունը սկսվեց, ինչպես և սպասվում էր: Վարձու գրչակներն ու փողով ստատուս գրողները, տարբեր կալիբրի «վերլուծաբանները», որոնց հարցազրույցները շատ հանկարծակի հայտնվում են համապատասխան կայքերում, և իհարկե, բուն իշխանական գործիչները անցել են գործի:
Ասում են, խոսում, իրենք իրենց հանգստացնում, փնովում ու այդ ամենի համար համախատասխան վարձավճարը ստանում, բայց իրենք էլ շատ լավ գիտեն, որ ասածների մեջ բան չկա, այլ կերպ ասած, դատարկաբանում են: Մի՞թե ողջ այս պատվերով խոսացող ու գրողների բանակը չի հասկանում, որ անիմաստ ստատուսներով ու հացազրույցներով չի կարող քողակել այն կատաստրոֆիկ վիճակը, որն այսօր կա հանրապետությունում: Մի՞թե չեն հասկանում, որ ջայլամի քաղաքականություն վարելով ու վատը գիտակցաբար չնկատելու տալով բան չեն փոխելու:
Ո՞վ չգիտի, որ քառյակի բարձացրած բոլոր կետերը ամենասոցիալականն են ու ամենատնտեսականը: Ո՞վ չգիտի, որ ամբողջական իշխանափոխությունը չի կատարվում քառյակի 12–կետանոց պահանջներում ևս մեկ` 13-րդ կետ ավելացնելով, ինչը այժմ վայրահաչողների հիմնական հրահանգված կետն է: Եթե այսօր կա հնարավորություն՝ քայլ առ քայլ, կետ առ կետ առաջ գնալով, ստիպողաբար երկրի վիճակը բարելավել, ապա դա միակ ընդունելի տարբերակն է: Անիմաստ կերպով իշխանափոխություն պահանջելով՝ ոչ մի խնդիր էլ չի լուծվելու, ինչը արդեն բազմիցս ապացուցվել է մեր երկրում, իսկ լուծումը հստակ պահաջներ ներկայացնելն է ու դրանց իրականացմանը հետամուտ լինելը, միակ գործող տարեբարկը այսօր, որով գնում է քառյակը:
Իսկ վարձու գրչակների ու խոսնակների բանակը ընդամենը երկու-երեք օր հետո կհանսգտանա՝ համարելով որ իր մասնաբաժին գործը արել է, ու կգնա ամառային հանգստի՝ շատ լավ հասկանալով, որ իր փողով գրած ստատուսներով ու հարցազրույցներով ոչ մի օգուտ չտվեց երկրին ու ժողվրդին, այնինչ նույն քառյակը հետամուտ է լինելու իր պահանջների կատարմանը:
Սույն վարձու, հրահանգով աշխատող դեմքերին մի հարց կարող եմ միայն տալ՝ մի՞թե այն խնդիրները, որոնք բարձրացված են 12–կետանոց պահանջագրում, նաև ձեր շահերից չեն բխում, մի՞թե դուք ինքներդ շահագրգռված չեք դրանց բարձրացման և իրականացման հարցում: Իսկ եթե այո, իսկ ես վստահ եմ, որ դա այդպես է, ի՞նչ իմաստ կա թույն ու թարախ դուրս թափել նույնիսկ համապատասխան վարձավճարի դեպքում: Թե՞ այսօր ընդունված է առերես մի բան ասել, բայց ներքուստ այլ բան մտածել: Մի քիչ անկեղծ եղեք գոնե ինքներդ ձեր հետ. դուք էլ շատ լավ գիտեք, որ այն խնդիրները, որ բարձրացված են, ամենաուղղակի ձևով բխում են հենց ձեր շահերից: Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
«Քառյակը հրապարակեց իր պահանջները, և իշխանական վայնասունը սկսվեց»
Քառյակը հրապարակեց իր պահանջները, և իշխանական վայնասունը սկսվեց, ինչպես և սպասվում էր: Վարձու գրչակներն ու փողով ստատուս գրողները, տարբեր կալիբրի «վերլուծաբանները», որոնց հարցազրույցները շատ հանկարծակի հայտնվում են համապատասխան կայքերում, և իհարկե, բուն իշխանական գործիչները անցել են գործի:
Ասում են, խոսում, իրենք իրենց հանգստացնում, փնովում ու այդ ամենի համար համախատասխան վարձավճարը ստանում, բայց իրենք էլ շատ լավ գիտեն, որ ասածների մեջ բան չկա, այլ կերպ ասած, դատարկաբանում են: Մի՞թե ողջ այս պատվերով խոսացող ու գրողների բանակը չի հասկանում, որ անիմաստ ստատուսներով ու հացազրույցներով չի կարող քողակել այն կատաստրոֆիկ վիճակը, որն այսօր կա հանրապետությունում: Մի՞թե չեն հասկանում, որ ջայլամի քաղաքականություն վարելով ու վատը գիտակցաբար չնկատելու տալով բան չեն փոխելու:
Ո՞վ չգիտի, որ քառյակի բարձացրած բոլոր կետերը ամենասոցիալականն են ու ամենատնտեսականը: Ո՞վ չգիտի, որ ամբողջական իշխանափոխությունը չի կատարվում քառյակի 12–կետանոց պահանջներում ևս մեկ` 13-րդ կետ ավելացնելով, ինչը այժմ վայրահաչողների հիմնական հրահանգված կետն է:
Եթե այսօր կա հնարավորություն՝ քայլ առ քայլ, կետ առ կետ առաջ գնալով, ստիպողաբար երկրի վիճակը բարելավել, ապա դա միակ ընդունելի տարբերակն է: Անիմաստ կերպով իշխանափոխություն պահանջելով՝ ոչ մի խնդիր էլ չի լուծվելու, ինչը արդեն բազմիցս ապացուցվել է մեր երկրում, իսկ լուծումը հստակ պահաջներ ներկայացնելն է ու դրանց իրականացմանը հետամուտ լինելը, միակ գործող տարեբարկը այսօր, որով գնում է քառյակը:
Իսկ վարձու գրչակների ու խոսնակների բանակը ընդամենը երկու-երեք օր հետո կհանսգտանա՝ համարելով որ իր մասնաբաժին գործը արել է, ու կգնա ամառային հանգստի՝ շատ լավ հասկանալով, որ իր փողով գրած ստատուսներով ու հարցազրույցներով ոչ մի օգուտ չտվեց երկրին ու ժողվրդին, այնինչ նույն քառյակը հետամուտ է լինելու իր պահանջների կատարմանը:
Սույն վարձու, հրահանգով աշխատող դեմքերին մի հարց կարող եմ միայն տալ՝ մի՞թե այն խնդիրները, որոնք բարձրացված են 12–կետանոց պահանջագրում, նաև ձեր շահերից չեն բխում, մի՞թե դուք ինքներդ շահագրգռված չեք դրանց բարձրացման և իրականացման հարցում: Իսկ եթե այո, իսկ ես վստահ եմ, որ դա այդպես է, ի՞նչ իմաստ կա թույն ու թարախ դուրս թափել նույնիսկ համապատասխան վարձավճարի դեպքում: Թե՞ այսօր ընդունված է առերես մի բան ասել, բայց ներքուստ այլ բան մտածել: Մի քիչ անկեղծ եղեք գոնե ինքներդ ձեր հետ. դուք էլ շատ լավ գիտեք, որ այն խնդիրները, որ բարձրացված են, ամենաուղղակի ձևով բխում են հենց ձեր շահերից:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից