Մեկնաբանություն

11.06.2014 12:07


Լյուբիկ Չիբուխչյանը՝ համակարգի ախտորոշում (տեսանյութ)

Լյուբիկ Չիբուխչյանը՝ համակարգի ախտորոշում (տեսանյութ)

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը հայտարարում է. «Ես այս մոլորակի ամենատաղանդավոր մարդն եմ. ինձ նմանը չկա»։

Լյուբիկ Չիբուխչյանն անմեղսունակ է։ Աշխատանքից ազատվելու համար նախկին պաշտոնյան նեղացել է իր կուսակցության նախագահից՝ հայտնելով, «որ այդ կարճահասակին 12 նամակ է գրել», որոնք մնացել են անպատասխան։

Երկար տարիներ կառավարման համակարգում աշխատած (թող մարզային նշանակության լինի) անմեղսունակը, ընտանյոք հանդերձ, որոշել է քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից՝ այս անգամ դիմելով Իլհամ Ալիևին։

Լյուբիկ Չիբուխչյանը կրկնակի անմեղսունակ է։ Հասկանալի է, թե այս ամենը ինչպես է ներկայացնելու Ադրբեջանը։ Բայց դա խիստ երկրորդական է։ Խնդիրը Սերժ Սարգսյանին ուղղված Չիբուխչյանի նամակի բովանդակությունն է. «Ձեր տվածը եղել է մշակույթի վաստակավոր գործչի ոսկե մեդալը... Դրանից դուք տվել եք նաև ինստիտուտից ինձ հեռացնողին, դա վերադարձնում եմ ձեզ... Պուտինի մասին գրեցի անվերջակետ մի նախադասությամբ գիրք՝ 1226 տող, ու դարձա Գինեսի ռեկորդակիր: Պուտինը 2 անգամ խորհրդական հրավիրեց, Պետդուման խնդրեց տվյալներս, 21 երկրից հրավերք ստացա: Իմ ազգանվան սկզբնատառերով ստեղծեցի «Չիբու» մարտարվեստ... Հայաստանում միայն մի ամոթ կա, այն էլ ինձ մոտ է, ու ես ամաչում եմ, որ ձեր ազգակիցն եմ: Հիմա պատրաստվում եմ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրել... Պարո՛ն նախագահ, ես օձին շտկվելու հիմար կոչ չեմ անում, բայց ձեր չգնահատած իմ իմաստությամբ խորհուրդ եմ տալիս, որ գոնե մի քանի հատիկ լավերին վատություն չանեք, դուք՝ որպես գնացական, իսկ նրանք՝ մնացական»:

Սա դիագնոզ է։ Ու այս ախտորոշումը չի վերաբերվում միայն Հայաստանի՝ աշխատանքից ազատված նախկին պաշտոնյային։ Սա ներկայիս ամբողջ համակարգի բնութագիրն է։ Եվ սրա դեմն անհապաղ պետք է առնել...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը