Լրահոս

11.06.2014 11:08


ԱՄՆ–ը պատրաստ է Իրաքին 1 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա և զենք տրամադրել

ԱՄՆ–ը պատրաստ է Իրաքին 1 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա և զենք տրամադրել

ԱՄՆ–ը պատրաստ է Իրաքին վաճառել տարբեր տեսակի զենքեր և ռազմական տեխնիկա ընդհանուր 1 մլրդ դոլարի գումարի չափով։ Այս տվյալները նախօրեին՝ հերթական ճեպազրույցում, լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակին։ Նախատեսվող մատակարարումը պետք է 30-օրյա ժամկետում դիտարկի Կոնգրեսը, որը նման պայմանագրերի իրագործումը թույլ չտալու իրավունք ունի։ Համաձայն ամերիկյան Պաշտպանության նախարարության հունվարյան տվյալների՝ 2005 թվականից սկսած՝ ԱՄՆ–ն Իրաք ավելի քան 14 մլրդ դոլարի զենք ու ռազմական տեխնիկա է մատակարարել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը