Կարծիք

11.06.2014 10:20


«Ռոբերտ Նազարյանին կարող եմ ցույց տալ այն փողերի տեղը, որ պետք է հետ բերվեն պետական բյուջե»

«Ռոբերտ Նազարյանին կարող եմ ցույց տալ այն փողերի տեղը, որ պետք է հետ բերվեն պետական բյուջե»

Ռոբերտ Նազարյանը նորից ասպարեզ է իջել: Ասում է՝ էլեկտրաէներգիայի սակագինը պիտի բարձրացնենք: Ասում է՝ մեր ժողովուրդն էլ իմաստուն է, կհասկանա մեզ:
«Եթե մեզ կարողանան ցույց տալ մի ծախսային հոդված, որ մենք հիմնավորված չենք ընդունել, և կարելի է նվազեցնել սակագինը, ես խոստանում եմ, որ անպայման հաշվի կառնենք»,-ասել է լրագրողներին Ռոբերտ Նազարյանը:
Ես պարոն Նազարյանին կարող եմ ցույց տալ, ոչ թե ծախսային հոդված, այլ փողերի տեղը, որ պետք է հետ բերվեն պետական բյուջե: Դա իր, մնացած պաշտոնյաների ունեցվածքն է, նրանց կուտակած միլիոնավոր դոլարները, Հայաստանում եւ այլ երկրներում ձեռք բերած անշարժ գույքը: Ազգայնացնելով այդ ամենը՝ տասնյակ տարիներ հնարավոր կլինի անփոփոխ թողնել էեկտրաէներգիայի, գազի սակագները, բարձրացնել թոշակները, վերացնել աղքատությունը:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը