Լրահոս

11.06.2014 10:09


Է. Նալբանդյանն ԱԺ–ում պարզաբանումներ կներկայացնի

Է. Նալբանդյանն ԱԺ–ում պարզաբանումներ կներկայացնի

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ Էդվարդ Նալբանդյանը թեև բացակայում է ՀՀ-ից, բայց վերադառնալուն պես պատրաստ է ԱԺ-ում կազմակերպել հանդիպում՝ փոխհամաձայնեցված ձևաչափով:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ-ում պարզաբանումներ տալու պատգամավորների պահանջին: Նշենք՝ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով Նալբանդյանին հրավիրել էր ԱԺ՝ պարզաբանումներ տալու:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում։

Այս խորագրի վերջին նյութերը