Լրահոս

11.06.2014 09:38


Գալուստ Սահակյանի նոր խորհրդականին ժամանակին աշխատանքից հեռացրել էր Հովիկ Աբրահամյանը

Գալուստ Սահակյանի նոր խորհրդականին ժամանակին աշխատանքից հեռացրել էր Հովիկ Աբրահամյանը

«Ժողովուրդ»-ը գրում է. «Գալուստ Սահակյանն իր խորհրդական է նշանակել Սեյրան Յուզբաշյանին։ Վերջինս նախկինում ԱԺ իրավաբանական վարչության պետն էր, սակայն Հովիկ Աբրահամյանը նախորդ տարի նրան հեռացրել էր։ Պաշտոնական պատճառաբանությունն ԱԺ իրավաբանական վարչության լուծարումն էր, որի փոխարեն ստեղծվել էր փորձաքննության վարչությունը՝ գրեթե նույն գործառույթներով, բայց առանց Յուզբաշյանի։ Ի դեպ, Ս. Յուզբաշյանը բավականին մտերիմ է Գ. Սահակյանի հետ, և վերջինիս՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար եղած ժամանակ նրա սենյակի անբաժան հյուրն է եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը