Իշխանափոխության սցենարը կարող է լինել թավշյա կամ կոշտ
Այսօր ոչիշխանական քառյակը հրապարակեց իր հայտարարությունը, որում արտահայտված են ոչ միայն իրենց մտահոգությունները՝ երկրում տիրող վիճակի, արտաքին զարգացումների մասին, այլև դրանում ներկայացված է 12 կետանոց պահանջ:
Կարծիքները կարող են տարբեր լինել։ Մեկին կարող է բավարարել պահանջների այդ փաթեթը, իսկ մյուսին թվալ, թե էլի բաներ պետք էր ներառել փաստաթղթում։ Երրորդները կարող են այլ տեսակետ հայտնել (խոսքս չի վերաբերում պատվերով համերգ տվողներին ու Բաղրամյան 26–ից ստացած «ֆաս» հրահանգից հետո հարձակվողներին)։ Մի խոսքով որքան մարդ՝ այնքան կարծիք: Ուստի՝ ներկայացնեմ նաև իմ մոտեցումը:
Նախ. սրանք այն կետերն են, որոնց շուրջ չորս քաղաքական ուժերը համաձայնության են եկել, իսկ սա արդեն ինքնին դրական երևույթ է ու բավական հուսադրող, քանզի կոնսոլիդացիան ինքնին դրական ազդակներ է փոխանցում: Հետո. կա՞ մի կետ, որը չի բխում մեր հասարակության շահերից, կամ անիրագործելի է: Ո՛չ: Եվ վերջապես. կա՞ մի կետ, որն իշխանությունները պատրաստ են կյանքի կոչել սեփական նախաձեռնությամբ, եթե չլինի քառյակի ու հասարակության ճնումը: Ո՛չ: Հետևաբար՝ պահանջներին դժվար է բացասական գնահատական տալը, եթե իհարկե հատուկ ցանկություն կամ պատվեր չունես։ Եթե իշխանություններն այժմ պատրաստ են թևերը քշտել ու կատարել այդ պահանջները, ապա դա հետագայում կգրանցվի քառյակի ակտիվում և կհամարվի քաղաքական ուժերի համագործակցության լավ օրինակ։ Սա կլինի նաև՝ թավշյա (անցնցում) իշխանափոխության հիմք։
Իսկ եթե իշխանությունները քառյակի պահանջները չկատարեն, ապա դա ևս մեկ ապացույց կլինի այն բանի, որ իշխանության հարցերը պետք է լուծել «փողոցում»՝ ցնցումների ամբողջ պատասխանատվությունը թողնելով Սերժ Սարգսյանի վրա։ Ինչ խոսք, եթե այս պահանջները չեն կատարվելու մինչև նշված ժամկետի ավարտը՝ սա ինքնստինքյան դառնալու է վերջնագիր: Բնական է, որ դրանից հետո պետք է լինեն արդեն հրապարակային գործընթացներ, ինչի մասին ևս նշված է քառյակի հայտարարության մեջ։
Իշխանությունների համար ամենածանրը լինելու է հատկապես այդ հայտարարություն-պահանջագրի 12-րդ կետը, որում հստակ ամրագրված է. «Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:
Բանն այն է, որ Սարգսյանն ասում է, թե սահմանների հարց չի քննարկվել Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունների ժամանակ, ինչպես նաև Ղարաբաղի հարց չի քննարկվեկլ: Իսկ այն, որ այդ միությանը անդամագրվելն ինքնստինքյան ենթադրում է սահմանների հարցի կարգավորում, դա խոսում է այն մասին, որ իշխանությունները դժվար հարցերը ոչ թե քննարկում են ու արդյունավետ լուծում գտնում, կամ չգտնելու դեպքում հրաժարվում անդամակցության մտքից, այլ՝ պարզապես խուսափում են կնճռոտ հարցերը քննարկելուց, կարծելով, որ, եթե այդ մասին չխոսեն՝ պրոբլեմը կվերանա (մոտավորապես այնպես, որ եթե ճգնաժամի մասին չխոսեինք ու չնաֆսեինք՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստան չէր գա): Կամ, որ ավելի վտանգավոր է, անմիջապես համաձայնում են ցանկացած պահանջի հետ, ինչպես որ դա արեց Սերժ Սարգսյանը Նազարբաևի հայտարարությունից հետո։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մինչև քառյակի նշած վերջնաժամկետը՝ կիմանանք ոչ շատ ուշ։ Այնպես չէ, որ մեկ օրում պետք է կատարվեն այդ պահանջները, և բոլորն էլ՝ սեպտեմբերի վերջում։ Ընթացքն արդեն ցույց կտա, թե ինչպիսին է իշխանության արձագանքն ու ինչպիսին է այդ արձագանքի հակազդումը քառյակի կողմից։
Ինքնին հասկանալի է, որ պահանջների չկատարման դեպքում ներկայացված վերջնաժամկետը համարվելու է իշխանափոխության գործընթացի սկիզբ: Եվ արդեն իշխանությունների վարքագծից է կախված, թե ինչ սցենար կլինի՝ թավշյա՞, թե՞ կոշտ։
Իշխանափոխության սցենարը կարող է լինել թավշյա կամ կոշտ
Այսօր ոչիշխանական քառյակը հրապարակեց իր հայտարարությունը, որում արտահայտված են ոչ միայն իրենց մտահոգությունները՝ երկրում տիրող վիճակի, արտաքին զարգացումների մասին, այլև դրանում ներկայացված է 12 կետանոց պահանջ:
Կարծիքները կարող են տարբեր լինել։ Մեկին կարող է բավարարել պահանջների այդ փաթեթը, իսկ մյուսին թվալ, թե էլի բաներ պետք էր ներառել փաստաթղթում։ Երրորդները կարող են այլ տեսակետ հայտնել (խոսքս չի վերաբերում պատվերով համերգ տվողներին ու Բաղրամյան 26–ից ստացած «ֆաս» հրահանգից հետո հարձակվողներին)։ Մի խոսքով որքան մարդ՝ այնքան կարծիք: Ուստի՝ ներկայացնեմ նաև իմ մոտեցումը:
Նախ. սրանք այն կետերն են, որոնց շուրջ չորս քաղաքական ուժերը համաձայնության են եկել, իսկ սա արդեն ինքնին դրական երևույթ է ու բավական հուսադրող, քանզի կոնսոլիդացիան ինքնին դրական ազդակներ է փոխանցում: Հետո. կա՞ մի կետ, որը չի բխում մեր հասարակության շահերից, կամ անիրագործելի է: Ո՛չ: Եվ վերջապես. կա՞ մի կետ, որն իշխանությունները պատրաստ են կյանքի կոչել սեփական նախաձեռնությամբ, եթե չլինի քառյակի ու հասարակության ճնումը: Ո՛չ: Հետևաբար՝ պահանջներին դժվար է բացասական գնահատական տալը, եթե իհարկե հատուկ ցանկություն կամ պատվեր չունես։
Եթե իշխանություններն այժմ պատրաստ են թևերը քշտել ու կատարել այդ պահանջները, ապա դա հետագայում կգրանցվի քառյակի ակտիվում և կհամարվի քաղաքական ուժերի համագործակցության լավ օրինակ։ Սա կլինի նաև՝ թավշյա (անցնցում) իշխանափոխության հիմք։
Իսկ եթե իշխանությունները քառյակի պահանջները չկատարեն, ապա դա ևս մեկ ապացույց կլինի այն բանի, որ իշխանության հարցերը պետք է լուծել «փողոցում»՝ ցնցումների ամբողջ պատասխանատվությունը թողնելով Սերժ Սարգսյանի վրա։
Ինչ խոսք, եթե այս պահանջները չեն կատարվելու մինչև նշված ժամկետի ավարտը՝ սա ինքնստինքյան դառնալու է վերջնագիր: Բնական է, որ դրանից հետո պետք է լինեն արդեն հրապարակային գործընթացներ, ինչի մասին ևս նշված է քառյակի հայտարարության մեջ։
Իշխանությունների համար ամենածանրը լինելու է հատկապես այդ հայտարարություն-պահանջագրի 12-րդ կետը, որում հստակ ամրագրված է. «Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:
Բանն այն է, որ Սարգսյանն ասում է, թե սահմանների հարց չի քննարկվել Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունների ժամանակ, ինչպես նաև Ղարաբաղի հարց չի քննարկվեկլ: Իսկ այն, որ այդ միությանը անդամագրվելն ինքնստինքյան ենթադրում է սահմանների հարցի կարգավորում, դա խոսում է այն մասին, որ իշխանությունները դժվար հարցերը ոչ թե քննարկում են ու արդյունավետ լուծում գտնում, կամ չգտնելու դեպքում հրաժարվում անդամակցության մտքից, այլ՝ պարզապես խուսափում են կնճռոտ հարցերը քննարկելուց, կարծելով, որ, եթե այդ մասին չխոսեն՝ պրոբլեմը կվերանա (մոտավորապես այնպես, որ եթե ճգնաժամի մասին չխոսեինք ու չնաֆսեինք՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստան չէր գա): Կամ, որ ավելի վտանգավոր է, անմիջապես համաձայնում են ցանկացած պահանջի հետ, ինչպես որ դա արեց Սերժ Սարգսյանը Նազարբաևի հայտարարությունից հետո։
Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մինչև քառյակի նշած վերջնաժամկետը՝ կիմանանք ոչ շատ ուշ։ Այնպես չէ, որ մեկ օրում պետք է կատարվեն այդ պահանջները, և բոլորն էլ՝ սեպտեմբերի վերջում։ Ընթացքն արդեն ցույց կտա, թե ինչպիսին է իշխանության արձագանքն ու ինչպիսին է այդ արձագանքի հակազդումը քառյակի կողմից։
Ինքնին հասկանալի է, որ պահանջների չկատարման դեպքում ներկայացված վերջնաժամկետը համարվելու է իշխանափոխության գործընթացի սկիզբ: Եվ արդեն իշխանությունների վարքագծից է կախված, թե ինչ սցենար կլինի՝ թավշյա՞, թե՞ կոշտ։
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1427638124174637&id=100007853887323