Քաղաքական

10.06.2014 21:56


Վ. Էնֆիաջյան. «Օրինակ, որը բոլորին է ցնցել» (տեսանյութ)

Վ. Էնֆիաջյան. «Օրինակ, որը բոլորին է ցնցել» (տեսանյութ)

ԱԺ հայտարարություննների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 8-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի և ՏԻՄ ընտրություններին։ Պատգամավորի խոսքերով՝ դրանց ժամանակ արձանագրված արդյունքները՝ և՛ տեղական, և՛ միջազգային հանրության աչքերում, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում:
–Նման վստահության բացակայության դեպքում մենք իրական վտանգի տակ ենք դնում մեր երկրում իրականացվող տնտեսական գործընթացներն ու ապագայում նախատեսված համապետական ընտրությունների արդյունքները,–նշել է Վ. Էնֆիաջյանը և բերել մի քանի օրինակներ.

Նույնականացման քարտեր, որոնցով վերահսկել են տեխնիկական գործընթացները։ Ճնշումներով մարդկանց ընտրություններին տանելը, որոնց արդյունքում տեղամասերում ականատես ենք լինում արհեստական կուտակումների։ Եվ մի օրինակ, որը բոլորին է ցնցել՝ 23 ընտրատարածքի 59 տեղամասում քվեարկության ժամանակ կիրառվել են թանաքը ցնդող գրիչներ, որի արդյուքնում 27 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, սակայն վերահաշվարկ կատարելուց հետո պարզվել է, որ հաղթանակ է տարել ոչ իշխանական թեկնածուն:
Վ. Էնֆիաջյանն ավելացրել է, որ նմանօրինակ գործընթացները մտահոգության լուրջ տեղիք են տալիս, և անկախ ընտրական օրենսգրքից՝ անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ փոփոխությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը