Ա. Մանուկյանը «Որոտանի» հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱրամՄանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրել է 4 խախտում, որոնք հիմնավորում են «Որոտան» հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոնևհակաօրինական լինելը:
–Ուզումեմնաևշեշտել, որմերպայքարնընդդեմայդանօրինականգործարքիպայմանավորվածէոչթենրանով, որմեզդուրչիգալիսամերիկյանընկերությունը, այլորսրանովտեղիէունենումպետականգույքիուղղակիկողոպուտ՝ուղեկցվածմերստրատեգիականջրայինպաշարներիզավթմամբևհայ-իրանականհարաբերություններիվտանգմամբ,–ասել է Ա. Մանուկյանը:
Առաջին կետը վաճառքիգինն է.
«Հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն. դոլարով այն դեպքում, երբ դրա իրական արժեքը մոտ, համեստ հաշվարկներով, տասն անգամ ավելի է: Սրան գումարած երեք ՀԷԿ-երի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների և այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է»:
Երկրորդ կետը վերաբերում է ջրամբարներիօտարմանանօրինականությանը.
«Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն»:
«Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները իմպերատիվ ձևով՝ ա. պետական սեփականություն են, բ. մասնավորեցման ենթակա չեն։ Սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության կոպտագույն խախտումն արձանագրելու համար»:
Երրորդը՝ Իրանիհետկապվածխնդրին.
«Հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է, որ գործ ունենք նաև քաղաքական գործարքի հետ»:
Չորրորդը՝ ԱԺ–ին շրջանցելուն.
««Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: Սա լրացուցիչ ապացույց է այն մասին, որ այսպիսի գույքի օտարման նախագիծը պարտադիր կարգով ենթակա է Ազգային ժողովի հաստատմանը»:
Ամփոփելով՝ Ա. Մանուկյանը նշել է, որ այս գործարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ: Այն է.
1. վաճառքի ակնհայտ ցածր գինը,
2. օրենքի պահանջի ուղղակի խախտմամբ իրականացված ջրամբարների մասնավորեցումը,
3. առանց Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու պետական գույքը մասնավորեցնելը:
–Հետևապես, եսՀՀգլխավորդատախազությանըներկայացնումեմհանցագործությանմասինհաղորդում «Որոտան»–իհիդրոկասկադիվաճառքիվերաբերյալգործարքումկոռուպցիոնռիսկերիառկայությանմասինևհետևողականեմլինելուայսգործիպատշաճքննությանհարցում,–եզրափակել է Ա. Մանուկյանը:
Ա. Մանուկյանը «Որոտանի» հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրել է 4 խախտում, որոնք հիմնավորում են «Որոտան» հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն և հակաօրինական լինելը:
–Ուզում եմ նաև շեշտել, որ մեր պայքարն ընդդեմ այդ անօրինական գործարքի պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեզ դուր չի գալիս ամերիկյան ընկերությունը, այլ որ սրանով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ՝ ուղեկցված մեր ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ և հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ,–ասել է Ա. Մանուկյանը:
Առաջին կետը վաճառքի գինն է.
«Հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն. դոլարով այն դեպքում, երբ դրա իրական արժեքը մոտ, համեստ հաշվարկներով, տասն անգամ ավելի է: Սրան գումարած երեք ՀԷԿ-երի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների և այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է»:
Երկրորդ կետը վերաբերում է ջրամբարների օտարման անօրինականությանը.
«Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն»:
«Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները իմպերատիվ ձևով՝ ա. պետական սեփականություն են, բ. մասնավորեցման ենթակա չեն։ Սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության կոպտագույն խախտումն արձանագրելու համար»:
Երրորդը՝ Իրանի հետ կապված խնդրին.
«Հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է, որ գործ ունենք նաև քաղաքական գործարքի հետ»:
Չորրորդը՝ ԱԺ–ին շրջանցելուն.
««Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: Սա լրացուցիչ ապացույց է այն մասին, որ այսպիսի գույքի օտարման նախագիծը պարտադիր կարգով ենթակա է Ազգային ժողովի հաստատմանը»:
Ամփոփելով՝ Ա. Մանուկյանը նշել է, որ այս գործարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ: Այն է.
1. վաճառքի ակնհայտ ցածր գինը,
2. օրենքի պահանջի ուղղակի խախտմամբ իրականացված ջրամբարների մասնավորեցումը,
3. առանց Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու պետական գույքը մասնավորեցնելը:
–Հետևապես, ես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում «Որոտան»–ի հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին և հետևողական եմ լինելու այս գործի պատշաճ քննության հարցում,–եզրափակել է Ա. Մանուկյանը:
7or.am