Լրահոս

10.06.2014 13:37


Ժնևում մեկնարկել է Թեհրանի միջուկային խնդրով խորհրդատվությունների երկրորդ օրը

Ժնևում մեկնարկել է Թեհրանի միջուկային խնդրով խորհրդատվությունների երկրորդ օրը

Ժնևում այսօր մեկնարկել է ԱՄՆ–Իրան–ԵՄ ձևաչափով խորհրդատվությունների երկրորդ օրը Թեհրանի միջուկային խնդրով։ Դռնփակ հանդիպումը, որն անց է կացվում ժևնյան հյուրանոցներից մեկում, ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը և պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալՈւենդի Շերմանը։ Իրանը ներկայացնում է ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչին, ԵՄ–ն ներկայացնում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Հելգա Շմիդը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը