Այսօրվա ասուլիսին հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսելով արտագաղթի հոգեբանական առանձնահատկությունների մասին՝ նշել է. «Մենք քիչ ենք, ծերացող ազգ ենք, նույնիսկ մեկ մարդն ազգային հարստություն է, և կորուստը՝ շատ ցավալի»։
Ըստ բանախոսի՝ արտագաղթը փախուստի է նմանվում։ Արտագաղթի պատճառներից մեկն էլ նույնանալու գործոնն է. ««Եթե մյուսները գնում են, ուրեմն ինչ-որ լավ բան կա, ես էլ փորձեմ»,–մտածում է մարդը: Լռել նույնպես չի կարելի: Խնդրի լուծումը սկսվում է այն ձևակերպելուց, եթե չենք ձևակերպել, խնդիրը լուծել չենք կարող»։
Նալչաջյանն առանձնացրել է սոցիալ–տնտեսական գործոնը, որի պատճառով մարդիկ լքում են երկիրը. «Մենք կապված ենք հայրենքին, բարեբախտաբար: Հայն աշխատող ու ստեղծող մարդ է, ձեռքերը քոր են գալիս, ուզում է աշխատել, դրա համար էլ գնում է: Մյուս կողմից էլ հեռանում են նաև ապահովված ընտանիքներ»։
Արտագաղթը հոգեբանը որակել է որպես սեփական ազգից ու պետությունից օտարվելու հոգեվիճակ՝ հավելելով, որ խռոված հոգեբանությամբ հեռացածներն անհանգստացնող են՝ ի տարբերություն նրանց, ովքեր լքում են երկիրը գոյությունը պահպանելու համար։
Կարինե Նալչաջյան. «Արտագաղթը փախուստի է նմանվում»

7or.am