Պորոշենկոն հանձնարարել է մարդասիրական միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավ–արևելքում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է ուժային կառույցների ղեկավարներին մարդասիրական միջանցք ստեղծել խաղաղ բնակիչների համար, որոնք ցանկանում են հեռանալ շրջաններից, որտեղ ուժայինների հատուկ գործողությունն է իրականացվում։ Այս մասին այսօր հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ–ի ԱԽ–ին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որը ենթադրում է միջանցքների ստեղծում քաղաքացիական բնակչության փրկության և մարդասիրական օգնություն տրամադրելու համար Ուկրաինայի արևելքում։
Պորոշենկոն հանդիպել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների պետծառայության ղեկավարության հետ։
«Ուկրաինայի նախագահը հանձնարարել է ուժային կառույցների գերատեսչություններին ստեղծել բոլոր անհրաժեշտ միջոցները խաղաղ բնակչության համար, ովքեր ցանկանում են հեռանալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Պորոշենկոն հանձնարարել է Կառավարությանն իր վրա վերցնել մարդկանց տեղափոխման կազմակերպումը, միջոցներ ձեռնարկել բուժօգնություն տրամադրելու, խաղաղ բնակչությանը խմելու ջրով, ուտելիքով ու դեղամիջոցներով ապահովված տեղեր հատկացնելու ուղղությամբ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։