«ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿԻ» ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԴԻԱԳՆՈԶՆ Է՝ «ԲԿԻ ԲՈԼՇԵՎԻ՞Կ»
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին սովորաբար պնդում են ընդդիմադիրները, երբ վարչական լծակները կենտրոնացված են լինում մեկ անձի ձեռքում, ուստի պարտադրում են նրան՝ գնալ բարեփոխումների «վերևից»: Մեր պարագայում նախաձեռնողը ընդդիմությունը չէ: Ավելին՝ խորհրդարանական ոչիշխանական ուժերից երեքը կատեգորիկ դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, իսկ ՀՅԴ-ն ընդամենը համաձայնվել է մասնակցել քննարկումներին, բայց պատրաստակամություն չի հայտնել աջակցել մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգին: Մեկ այլ տարբերակ էլ կարող էր լինել սահմանադրական փոփոխությունների համար։ Սարգսյանը դրանք պետք է նախաձեռներ, եթե պաշտոնավարման ընթացքում չէր օգտվել գործող սահմանադրության հնարավորություններից և չէր փորձել ուզուրպացրել իշխանությունը:
Բայց հիմա եթե գործող նախագահն ակնկալում է ոչ միայն ազդեցիկ քաղաքական ուժերի, այլև հասարակության աջակցությունն առհասարակ, ապա պետք է բոլորիս համար ակնհայտ լիներ, որ երկիրը հետևողականորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով:
Իրականում մենք ճիշտ հակառակն ենք տեսնում, ուստի՝ նաև հասկանում, որ սահմանադրությունը փոխելու ՀՀԿ առաջնորդի իրական նպատակը հետևյալն է. այլ կարգավիճակով հավերժ կառավարել, բայց դեմագոգիկ կերպով փորձել համոզել, թե իբր ուզում է իշխանությունն ապակենտրոնացնել, մենք էլ համառորեն չենք ուզում իրեն աջակցել:
Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում քայլ առ քայլ իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել, պարալիզացրել պետական համակարգերը, ինստիտուցիոնալ կառույցները փոխարինել հլու հնազանդ կամակատարներով: Ժամանակին ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, թեպետ պլանտատոր հորից ժառանգել էր շուրջ 2000 հա հողատարածք և մի քանի տասնյակ ստրուկներ, բայց նա անհաշտ պայքար էր մղում ստրկության վերացման համար: Նման գործչի՝ օրենսդությունը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելու նախաձեռնություններին, իհարկե, կարելի էր աջակցել՝ վստահելով նրա ազնիվ մղումներին:
ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ նախագահ Աբրահամ Լինքոլնի ստրկատիրական հարավի դեմ պայքարի վճռականությունը հազիվ թե համոզիչ լիներ, եթե նրա մոտեցումները հայտնի չլինեին հանրությանը. «Ես հավասարապես չեմ ցանկանում լինել ո՛չ ստրուկ, ո՛չ ստրկատեր: Այսպիսին է ժողովրդավարության գաղափարի մասին իմ պատկերացումը»:
Այսինքն, եթե ունես իշխանություն, և քո էությամբ ստրկատեր չես, ու ինքդ ես նախաձեռնում վերացնել ստրկությունը, նման լիդերի խոսքին հավատում են, նրա կոչով «փողոց» դուրս գալիս, նրա առաջնորդությամբ հաղթանակ տանում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում ստրկությունը վերացնելու սահմանադրության փոփոխությունն ընդունվեց դեռ քաղաքացիական պատերազմի ընթացքում, թեպետ ուժի մեջ մտավ պատերազմից ու Լինկոլնի սպանությունից հետո: Իսկ Սարգսյանը խոստովանում է, որ չի դիմանում իշխելու գայթակղությանը, և մենք ենք մեղավոր, որ ձեռքերն օրենքի ուժով չենք կապում, որպեսզի մեր երկրում 21-րդ դարում չհաստատի ստրկատիրական կարգեր: Սա ես նմանեցնում եմ հարբեցողի արդարացումներին, որ եթե օղին առանց փակ ու բանալի դրել ենք սառնարանում, բաժակն էլ պահարանում, ինչպե՞ս ենք պահանջում, որ մեր «պացիենտը» չափավոր խմի, երբ նրա հարբեցողությունն օրենքով չենք արգելել կամ սահմանափակել: Բայց եթե մարդն ի վիճակի չէ սեփական բկի հախից գալ (Ս.Սարգսյանի երազած ԽՍՀՄ-ում նմաններին կոչում էին «բկի բոլշևիկ»), առավելևս լինելով պաշտոնատար անձ, որ տնօրինում է բազում մարդկային ճակատագրեր, ոչ թե սառնարանի դուռն են կողպում, այլ հարկադիր բուժման ուղարկում նրան:
Այնպես որ, առաջին հերթին պետք է Սերժ Սարգսյանին հնարավորինս արագ հարկադրաբար մեկուսացնել պետական կառավարման համակարգից, այլ ոչ թե օրենքները համապատասխանեցնել նրա ախորժակին ու հավերժ կառավարելու ձգտումներին:
Էդվարդ Անտինյան
«ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿԻ» ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԴԻԱԳՆՈԶՆ Է՝ «ԲԿԻ ԲՈԼՇԵՎԻ՞Կ»
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին սովորաբար պնդում են ընդդիմադիրները, երբ վարչական լծակները կենտրոնացված են լինում մեկ անձի ձեռքում, ուստի պարտադրում են նրան՝ գնալ բարեփոխումների «վերևից»:
Մեր պարագայում նախաձեռնողը ընդդիմությունը չէ: Ավելին՝ խորհրդարանական ոչիշխանական ուժերից երեքը կատեգորիկ դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, իսկ ՀՅԴ-ն ընդամենը համաձայնվել է մասնակցել քննարկումներին, բայց պատրաստակամություն չի հայտնել աջակցել մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգին:
Մեկ այլ տարբերակ էլ կարող էր լինել սահմանադրական փոփոխությունների համար։ Սարգսյանը դրանք պետք է նախաձեռներ, եթե պաշտոնավարման ընթացքում չէր օգտվել գործող սահմանադրության հնարավորություններից և չէր փորձել ուզուրպացրել իշխանությունը:
Բայց հիմա եթե գործող նախագահն ակնկալում է ոչ միայն ազդեցիկ քաղաքական ուժերի, այլև հասարակության աջակցությունն առհասարակ, ապա պետք է բոլորիս համար ակնհայտ լիներ, որ երկիրը հետևողականորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով:
Իրականում մենք ճիշտ հակառակն ենք տեսնում, ուստի՝ նաև հասկանում, որ սահմանադրությունը փոխելու ՀՀԿ առաջնորդի իրական նպատակը հետևյալն է. այլ կարգավիճակով հավերժ կառավարել, բայց դեմագոգիկ կերպով փորձել համոզել, թե իբր ուզում է իշխանությունն ապակենտրոնացնել, մենք էլ համառորեն չենք ուզում իրեն աջակցել:
Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում քայլ առ քայլ իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել, պարալիզացրել պետական համակարգերը, ինստիտուցիոնալ կառույցները փոխարինել հլու հնազանդ կամակատարներով:
Ժամանակին ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, թեպետ պլանտատոր հորից ժառանգել էր շուրջ 2000 հա հողատարածք և մի քանի տասնյակ ստրուկներ, բայց նա անհաշտ պայքար էր մղում ստրկության վերացման համար: Նման գործչի՝ օրենսդությունը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելու նախաձեռնություններին, իհարկե, կարելի էր աջակցել՝ վստահելով նրա ազնիվ մղումներին:
ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ նախագահ Աբրահամ Լինքոլնի ստրկատիրական հարավի դեմ պայքարի վճռականությունը հազիվ թե համոզիչ լիներ, եթե նրա մոտեցումները հայտնի չլինեին հանրությանը. «Ես հավասարապես չեմ ցանկանում լինել ո՛չ ստրուկ, ո՛չ ստրկատեր: Այսպիսին է ժողովրդավարության գաղափարի մասին իմ պատկերացումը»:
Այսինքն, եթե ունես իշխանություն, և քո էությամբ ստրկատեր չես, ու ինքդ ես նախաձեռնում վերացնել ստրկությունը, նման լիդերի խոսքին հավատում են, նրա կոչով «փողոց» դուրս գալիս, նրա առաջնորդությամբ հաղթանակ տանում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում ստրկությունը վերացնելու սահմանադրության փոփոխությունն ընդունվեց դեռ քաղաքացիական պատերազմի ընթացքում, թեպետ ուժի մեջ մտավ պատերազմից ու Լինկոլնի սպանությունից հետո:
Իսկ Սարգսյանը խոստովանում է, որ չի դիմանում իշխելու գայթակղությանը, և մենք ենք մեղավոր, որ ձեռքերն օրենքի ուժով չենք կապում, որպեսզի մեր երկրում 21-րդ դարում չհաստատի ստրկատիրական կարգեր: Սա ես նմանեցնում եմ հարբեցողի արդարացումներին, որ եթե օղին առանց փակ ու բանալի դրել ենք սառնարանում, բաժակն էլ պահարանում, ինչպե՞ս ենք պահանջում, որ մեր «պացիենտը» չափավոր խմի, երբ նրա հարբեցողությունն օրենքով չենք արգելել կամ սահմանափակել: Բայց եթե մարդն ի վիճակի չէ սեփական բկի հախից գալ (Ս.Սարգսյանի երազած ԽՍՀՄ-ում նմաններին կոչում էին «բկի բոլշևիկ»), առավելևս լինելով պաշտոնատար անձ, որ տնօրինում է բազում մարդկային ճակատագրեր, ոչ թե սառնարանի դուռն են կողպում, այլ հարկադիր բուժման ուղարկում նրան:
Այնպես որ, առաջին հերթին պետք է Սերժ Սարգսյանին հնարավորինս արագ հարկադրաբար մեկուսացնել պետական կառավարման համակարգից, այլ ոչ թե օրենքները համապատասխանեցնել նրա ախորժակին ու հավերժ կառավարելու ձգտումներին:
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202363033939716