Ղրիմում դադարեցվել է ուկրաինական ևս 5 բանկի գործունեությունը
Ռուսաստանի Կենտրոնական բանկը Ղրիմի և Սևաստոպոլի տարածքում այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի ևս 5 բանկի գործունեությունը։
Ըստ ռուսական ԶԼՄ–ի՝ խոսքը «Դանիել» (Կիև), «Կապիտալ» (Դոնեցկ), «Կլիրինգյան տուն»(Կիև), «Նադրա» (Կիև), և «Ռեալ» (Խարկով) կոմերցիոն բանկերի մասնաճյուղերի մասին է։
Տեղեկացնենք, որ Ռուսաստանի ԿԲ-ն Ղրիմում և Սևաստոպոլում արդեն կասեցրել է ուկրաինական 34 բանկի աշխատանքը։ Տվյալ պահին Ղրիմում գործում են ռուսական 300 բանկերի մասնաճյուղեր։