Լրահոս

10.06.2014 10:53


Իսրայելում այսօր նախագահական ընտրություններ են

Իսրայելում այսօր նախագահական ընտրություններ են

Իսրայելում այսօր տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Խորհրդարանի պատգամավորները պետք է գաղտնի քվեարկության միջոցով ընտրեն երկրի ղեկավարին։ Այդ պաշտոնին 5 մարդ է հավակնում։

Ռեոուվեն Ռիվլինը՝ Կնեսետի նախկին խոսնակը, «Լիկուջ» աջ կուսակցության անդամ է և ղեկավարում է կառավարող կոալիցիան։ Նրան իսրայելական ԶԼՄ–ն նախագահական արշավի առաջատարն է համարում։

Առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանի պատգամավորների 61 ձայն։ Ամեն պատգամավոր կարող է քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին։ Եթե թեկնածուներից ոչ մեկ չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակը, անմիջապես երկրորդ փուլ է անցկացվում, որում հաղթանակ տանելու համար բավական է հավաքել ձայների մեծամասնությունը։ Համաձայն 1964թ. հիմնարար օրենքի՝ նախագահ կարող է դառնալ միայն երկրի քաղաքացին՝ 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու հնարավորության։

Իսրայելի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 16-րդ անգամ։ Գործող նախագահ Շիմոն Պերեսը զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2007 թվականին։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը