Չեխիայի նախագահ. «Ուկրաինան մինչ օրս եղել է տարբեր ավազակախմբերի իշխանության տակ»
«Korrespondent.net»-ի փոխանցմամբ՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ուկրաինական նախկին իշխանություններին համեմատել է ավազակների հետ: Այս հայտարարությունը Զեմանն արել է Լիբերեցում բուհերի ուսանողների հետ տեղի ունեցած քննարկումների ժամանակ։
«Ուկրաինան մինչ օրս եղել է տարբեր ավազակախմբերի իշխանության տակ, ովքեր հարստացել են շնորհիվ մի շարք կասկածելի գործարքների, այդ թվում՝ գազային: Եղել են նաև խմբեր, որոնք չեն խորշել վարձու մարդասպանների ծառայություններից։ Ուկրաինայում դա տեղի քաղաքական գործիչների միջև շփման ձև էր»,- ասել է Չեխիայի նախագահը՝ ընդգծելով, որ այսօր Ուկրաինայի համար կարևորագույն խնդիրներն են «տնտեսական սնանկությունը, քաղաքացիական պատերազմի և ռուսական ներխուժման սպառնալիքը»։
«Պյոտոր Պորոշենկոյին սպասվում են դժվար ժամանակներ։ Միակ ուղին, որը կարող է կայունացնել իրավիճակն Ուկրաինայում, ապակենտրոնացումն է, տարածաշրջաններին մեծ ինքնուրույնություն տրամադրելը»,- ասել է Զեմանը։