–Դուք գիտեք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր կազմում: Տեղի ունեցան ինտենսիվ բանակցություններ, որպեսզի ԲՀԿ-ն կրկին մտնի կոալիցիա: Այդ ինտենսիվ բանակցություններն ավարտվեցին 2012 թ. մայիսի 24-ին, այսինքն՝ մինչև մայիսի 24-ը՝ ավելի քան տասներկու շաբաթ, այդ ինտենսիվ բանակցություններն ընթանում էին, և առաջարկում էին ԲՀԿ-ին տարբեր պաշտոններ, այդ թվում՝ նախարարական, փոխնարարական, մարզպետների և այլն: Ես չէի ուզի խորանալ, թե քանի մարզպետի և քանի փոխնախարարի պաշտոններ են առաջարկվել. դա բանակցային պրոցես էր, և ոչ ոք ստույգ չի կարող ասել, բացի բանակցային պրոցեսի մասնակիցներից: Բայց ԲՀԿ-ն չհամաձայնեց մտնել կոալիցիա, որովհետև արդեն ուներ իր ուրույն պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի իշխանությունը: Հետագայում դուք էլ տեսաք, թե ինչու էր մերժում Տիգրան Սարգսյանի կուրսը, որովհետև, ըստ էության, վերցնել այդ պաշտոնները՝ նշանակում է կրել այդ պատասխանատվությունը, որի արդյունքն այնպիսին է, ինչպիսին տեսանք վերջին տարիների ընթացքում. այդ պատճառով էլ ԲՀԿ-ն մերժեց: Հիշենք, որ մայիսի 24-ին ԲՀԿ-ն մերժեց, իսկ մայիսի 25-ին Վարդան Օսկանյանի վրա էդ գործը բացեցին, այսինքն՝ հենց մեկ օր անց: Հետևությունը դուք կարող եք անել:
–Կարծում եմ՝ շատ պարզ և հասկանալի է. Սերժ Սարգսյանն այլևս չի կարողանալու վերընտրվել նախագահի պաշտոնում, որովհետև, ըստ էության, Սահմանադրությունը թույլ չի տալիս դա, և որպեսզի կարողանա վերարտադրել իր իշխանությունը, նա փորձում է փոխել կառավարման համակարգը՝ իշխող ուժի հետ միասին արդեն պառլամենտում վերարտադրվել կարողանալու համար: Սա շատ տեսանելի և հասկանալի խնդիր է, և ըստ էության՝ պարզ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է՝ համոզելու համար մյուս քաղաքական ուժերին, որ նրանք ևս ամեն ինչ անեն իր վերարտադրվելու համար: Ցանկացած մարդու համար էլ անհասկանալի կլինի, թե ինչու պիտի մյուս քաղաքական ուժերը համաձայնեն, որ գործող նախագահը վերարտադրվի, երբ մենք այսպիսի ցուցանիշներ ունենք տնտեսության մեջ, և սոցիալ-տնտեսական այսպիսի պայմաններ են: Եվ տրամաբանական է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ մերժում են դա, թեև և՛ «Ժառանգություն»-ը, և՛ «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ են, որ երկրում հաստատվի պառլամենտական կառավարման համակարգ, սակայն բոլորն էլ հասկանում են, որ այս պահի դրությամբ դեռ երկիրը պատրաստ չէ պառլամենտական կառավարման համակարգի հաստատմանը: Բացի այդ, հասարակության մեջ կա խոր անվստահություն, որ իշխանությունը այդ քայլով փորձում է վերարտադրել իրեն:
Երվանդ Բոզոյան. «Իշխանությունը վերարտադրելու համար Սարգսյանը փորձում է փոխել կառավարման համակարգը»
Lur.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
–Պարո՛ն Բոզոյան, Տեր-Պետրոսյանն իր հոդվածում գրում է, որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձեւավորել ՀՀԿ-ի հետ, թեեւ համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7–8 նախարարի եւ 4–5 մարզպետի պաշտոն: Արդյո՞ք եղել է նման կոնկրետ առաջարկ ԲՀԿ-ին, եւ եթե եղել ու մերժվել է, ԲՀԿ-ի կողմից ինչո՞ւ էր ճիշտ մերժել այդ առաջարկը:
–Դուք գիտեք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր կազմում: Տեղի ունեցան ինտենսիվ բանակցություններ, որպեսզի ԲՀԿ-ն կրկին մտնի կոալիցիա: Այդ ինտենսիվ բանակցություններն ավարտվեցին 2012 թ. մայիսի 24-ին, այսինքն՝ մինչև մայիսի 24-ը՝ ավելի քան տասներկու շաբաթ, այդ ինտենսիվ բանակցություններն ընթանում էին, և առաջարկում էին ԲՀԿ-ին տարբեր պաշտոններ, այդ թվում՝ նախարարական, փոխնարարական, մարզպետների և այլն: Ես չէի ուզի խորանալ, թե քանի մարզպետի և քանի փոխնախարարի պաշտոններ են առաջարկվել. դա բանակցային պրոցես էր, և ոչ ոք ստույգ չի կարող ասել, բացի բանակցային պրոցեսի մասնակիցներից: Բայց ԲՀԿ-ն չհամաձայնեց մտնել կոալիցիա, որովհետև արդեն ուներ իր ուրույն պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի իշխանությունը: Հետագայում դուք էլ տեսաք, թե ինչու էր մերժում Տիգրան Սարգսյանի կուրսը, որովհետև, ըստ էության, վերցնել այդ պաշտոնները՝ նշանակում է կրել այդ պատասխանատվությունը, որի արդյունքն այնպիսին է, ինչպիսին տեսանք վերջին տարիների ընթացքում. այդ պատճառով էլ ԲՀԿ-ն մերժեց: Հիշենք, որ մայիսի 24-ին ԲՀԿ-ն մերժեց, իսկ մայիսի 25-ին Վարդան Օսկանյանի վրա էդ գործը բացեցին, այսինքն՝ հենց մեկ օր անց: Հետևությունը դուք կարող եք անել:
–Նույն հոդվածում առաջին նախագահը նշում է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է Ծառուկյանին ներքաշել համագործակցության մի այլ դաշտ` նրան մասնակից դարձնելով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի համար այդքան կարեւոր ստանալ Ծառուկյանի եւ այլոց համաձայնությունն այս հարցում, եւ ինչպիսի՞ դիրքորոշում պետք է ձեւավորեն ընդդիմադիր ուժերն ու հասարակությունն այս պարագայում: