«Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Երևանում»
«Facebook»-ում, մի քանի ԶԼՄ-ում կարդացի արձագանքներ Ծառուկյանի երեկվա ելույթի վերաբերյալ: Մարդիկ իրենց ուշադրությունը սևեռել են ելույթի տարբեր դրվագների վրա. Սահմանադրական «բարեփոխում», տնտեսական զարգացման հեռանկարներ, Քոչարյան-Տեր-Պետրոսյան հնարավոր հանդիպում, որը, իմիջայլոց, ինչպես հասկանում եմ, շատ է մտահոգել «գեբելսյան» քարոզչամեքենային: Այնուամենայնիվ, անձամբ ես կուզենայի մեկ այլ դրվագի մասին խոսել` ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Ծառուկյանի արտահայտած տեսակետի մասին:
Ծառուկյանը մի կարևոր միտք ասաց. «Մենք մեր հաշվարկներն ու վերլուծությունները չպետք է անենք Ալիևի հաշվարկների հիման վրա, մեր հույսը պետք է դնենք մեր վրա, և եթե պատերազմ չենք ուզում, պետք է միասնական երկիրը հզորացնենք»:
Այս մտքի հետ լիովին համաձայն եմ, և եթե մի փոքր այն ձևափոխենք, կստացվի, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Երևանում:
Սա մի պարզ ճշմարտություն է, որը պետք է մենք բոլորս հասկանանք, որը մեր համար պետք է լինի ճանապարհային քարտեզ: Չի կարելի սրան-նրան մեղադրել մեր խնդիրների մեջ, չի կարելի հարցերի լուծումը տեսնել ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի «դաբռո»-ի մեջ: Մենք ներսից պետք է զարգանանք, մեր երկիրը հզորացնենք, մրցակցային տնտեսություն ստեղծենք, ազատ մրցակցային մթնոլորտ ձևավորենք բոլոր ոլորտներում: Այդ ժամանակ պատերազմի վտանգը կվերանա, մենք էլ կկարողանանք մեր պայմանները թելադրել բանակցությունների սեղանի շուրջ:
Բայց, իմ խորին համոզմամբ, ներկայիս իշխանությունները չեն կարող դա անել, հետևաբար, պետք է հեռանան: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է պայմաններ ստեղծեն անվտանգ, անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից