Կարծիք

07.06.2014 12:13


«Ծառուկյանը հաստատեց, որ նախագահների հանդիպումն անհրաժեշտ է»

«Ծառուկյանը հաստատեց, որ նախագահների հանդիպումն անհրաժեշտ է»

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրը ԽՍՀՄ փլուզումից հետո առայժմ անցումային փուլում է գտնվում: Քաղաքագիտական աքսիոմ է այն, որ այսպիսի փուլերում երկրներում շատ մեծ դեր են ունենում ոչ թե քաղաքական ու պետական կառույցներն ու ինստիտուտները, այլ անձերը: Լավ է սա, թե վատ, բայց սա իրականություն է, որի հետ պարտավոր ենք հաշվի նստել:

Իսկ ո՞ւմ անձն է այսպիսի անցումային փուլում կարևոր դեր կատարում: Իհարկե, երկրի ղեկավարի, երկրի նախագահի անձը: Մեր երկիրն այս առումով բացառություն չի կազմում. մեզ մոտ անձերն առայժմ ավելիւ մեծ ազդեցություն ունեն քաղաքականության վրա, քան մի շարք պետական հաստատություններ ու կառույցներ: Ու ակնհայտ է, որ երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է լինելու անձերի համագործակցությունը: Խոսքը ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների մասին է:

Բոլորն էլ գիտեն, որ իրենց միջև կան հակասություններ, սակայն մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ երկիրը կանգնած է թե՛ պատերազմի վերսկսման վտանգի, թե՛ տնտեսական ու հումանիտար կոլապսի առջև: Այս իրավիճակում անձնական հակասությունները, իմ կարծիքով, պետք է մի կողմ դրվեն ու պետք է տեղի ունենա համագործակցություն՝ հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի, անվտանգության ու տարածքային ամբողջականության:

Վերջիվերջո, բոլորս նույն երկրում ենք ապրում, ու եթե պատերազմ լինի, մենք բոլորս էլ դրա հետևանքները կզգանք: Եվ վստահ եմ, որ անհրաժեշտ է այդ վիճակին չհասցնել ու ներսի փոփոխություններ անելով՝ երկիրը դուրս բերել ճգնաժամից:

Ծառուկյանը, իմ կարծիքով, այսօր ունի լուրջ առաքելություն հիշյալ համագործակցությունն իրականացնելու առումով: Իսկ երկրի ապագայով մտահոգված բոլոր ուժերն ու անձինք պետք է իրենց մասով նպաստեն այդ համագործակցությանը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը