Լրահոս

07.06.2014 12:07


Զ. Փոստանջյանի մտքերը երբեք Ն. Զոհրաբյանի համար դարակազմիկ նշանակություն չեն ունեցել

Զ. Փոստանջյանի մտքերը երբեք Ն. Զոհրաբյանի համար դարակազմիկ նշանակություն չեն ունեցել

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով քառյակի գործունեությանը՝ նշել էր․

«Քառյակ կոչվածը այն ձեւով, որով ներկայացվում է մամուլում կամ շատ դեպքերում ընկալվում հասարակության մեջ, գոյություն չունի: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգային-պետական շահը»:

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի քառյակի անդամ քաղաքական ուժի ներկայացուցչի այս գնահատականի վերաբերյալ.

«Զարուհի Փոստանջյանի մտքերը երբեք ինձ համար դարակազմիկ չեն եղել, այդուհանդերձ, նշեմ, որ քառյակն ունի հստակ իր քաղաքական օրակարգը եւ անկախ նրանից՝ այդ քաղաքական օրակարգը տեղավորվում է Զարուհի Փոստանջյանի ճաշակի եւ ընկալումների մեջ, թե ոչ, քառյակն իր հստակ քաղաքական օրակարգով շարժվում է առաջ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը