Լրահոս

07.06.2014 10:40


Այսօր կկայանա Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը

Այսօր կկայանա Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը

Այսօր կայանալու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ գործարար, միլիարդատեր Պորոշենկոն մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի ԿԸՀ-ի կողմից հայտարարվել է Ուկրաինայի նախագահ։

«Forbes»–ի վարկանշային ցանկում Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 6-րդն է։ Նրա կարողությունը կազմում է 1,3 մլրդ դոլար։

Տեղեկացնենք նաև, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ հայկական պատվիրակությունը ներկայացված է լինելու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը