Լարված իրավիճակ՝ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում
Այսօր Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին արտյանի դատարանում սկսվել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Ինչպես դատարանից հաղորդում է Zham.am-ի թղթակիցը, այս պահին դատարանում լարված իրավիճակ է:
Երբ մեղադրող դատախազ Կարեն Հարությւնյանը սկսեց հրապարակել Վոլոդյա Ավետիսյանի գաղտնալսված հեռախոսազրույցները, որոնք, ըստ էության, չեն պարունակում այնպիսի նյութեր, որոնք կապացուցեն Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը, դա առաջացրեց դահլիճում հավաքված ազատամարտիկների եւ Վոլոդյա Ավետիսյանին սատարող քաղաքացիների զայրույթը, եւ նրանք առաջարկեցին դատավարոին վերջ տալ այս թատրոնին:
Դատավորը հրահանգեց դուրս հանել դահլիճից աղմուկ հանողներին եւ ընդմիջում հայտարարեց: Սակայն քաղաքացիները չեն ենթարկվում կարգադրիչների հրահանգներին եւ հրաժարվում են լքել դահլիճը: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ «ժողովուրդ, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը մնալու ենք դահլիճում, ով պատրաստ չէ, թող դուրս գա, ամոթ բան չէ: Մենք պատրաստ ենք, պատրաստ ենք անգամ կալանավորվելու»:
Լարված իրավիճակ՝ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում
Այսօր Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին արտյանի դատարանում սկսվել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:
Ինչպես դատարանից հաղորդում է Zham.am-ի թղթակիցը, այս պահին դատարանում լարված իրավիճակ է:
Երբ մեղադրող դատախազ Կարեն Հարությւնյանը սկսեց հրապարակել Վոլոդյա Ավետիսյանի գաղտնալսված հեռախոսազրույցները, որոնք, ըստ էության, չեն պարունակում այնպիսի նյութեր, որոնք կապացուցեն Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը, դա առաջացրեց դահլիճում հավաքված ազատամարտիկների եւ Վոլոդյա Ավետիսյանին սատարող քաղաքացիների զայրույթը, եւ նրանք առաջարկեցին դատավարոին վերջ տալ այս թատրոնին:
Դատավորը հրահանգեց դուրս հանել դահլիճից աղմուկ հանողներին եւ ընդմիջում հայտարարեց: Սակայն քաղաքացիները չեն ենթարկվում կարգադրիչների հրահանգներին եւ հրաժարվում են լքել դահլիճը:
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ «ժողովուրդ, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը մնալու ենք դահլիճում, ով պատրաստ չէ, թող դուրս գա, ամոթ բան չէ: Մենք պատրաստ ենք, պատրաստ ենք անգամ կալանավորվելու»: