Լրահոս

06.06.2014 15:23


Չինաստանում չծնված 5 պտերոզավր է հայտնաբերվել

Չինաստանում չծնված 5 պտերոզավր է հայտնաբերվել

Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան շրջանում եզակի բրածո է հայտնաբերվել։ Գիտնականները պտերոզավրի 5 ձու են հայտնաբերել, որոնք Երկիր մոլորակում ապրել են ավելի քան 120մլն տարի առաջ։ Նրանց կողքին այդ կենդանիների 40 արական և 50 իգական լավ պահպանված ոսկորներ են հայտնաբերվել։ «Daily Mail»–ի փոխանցմամբ՝ հնէաբաններն առաջին անգամ են հնագույն կենդանիների այսքան լավ պահպանված ձվեր և ոսկորներ հայտնաբերում։

Գիտնականների միջազգային հանրությունը Չինաստանի հյուսիս–արևմուտքը պաշտոնապես ճանաչել է կարևորագույն տարածք, որտեղ այժմ կարելի է ուսումնասիրել պտերոզավրերին։

Ի դեպ, վերնոշյալ բրածոյի մասունքները պատկանում են այս կենդանիների՝ մինչ այժմ անհայտ տեսակին։ Նրանք ստացել են «Hamipterus tianshanensis» անվանումը։

Գիտնականները ենթադրում են, որ պտերոզավրերը բնակվել են խմբերով և քաղցրահամ լճերի կամ գետերի ափերին։ Նրանք իրենց ձվերը թաղել են ավազի մեջ, որպեսզի պահպանեն չորացումից։

Պտերոզավրերի թևերի լայնությունը կարող էր հասնել 3,4 մետրի։

Թե ինչպես են նրանց մնացորդներն այսքան լավ պահպանվել, դեռ հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը