Լրահոս

06.06.2014 13:10


Անչափահասի դին հայտնաբերվել է ինքնաթիռի շասսիում

Անչափահասի դին հայտնաբերվել է ինքնաթիռի շասսիում

ԱմստերդամիՍխիպխոլ օդանավակայանի աշխատակիցները Նորվեգիայից ժամանած ինքնաթիռի շասսիում հայտնաբերել են անչափահասի դի։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ տեղական ոստիկանությանը հղումով։

KLM հոլանդական ավիաընկերության ինքնաթիռը հինգշաբթի չվերթ է կատարել Լարվիկ նորվեգական քաղաքից։ Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել հոլանդական մայրաքաղաքի օդանավակայան, աշխատակիցը, զննելով օդանավը, շասսիում դիակ է հայտնաբերել։ Ոստիկանների կարծիքով զոհվածն աուտիզմով հիվանդ 17–ամյա պատանի է, որի անհայտացման մասին Նորվեգիայի իշխանությունները հայտնել են չորեքշաբթի։ Ոստիկանությունը գտնում է, որ դա հանցագործություն չէ, և նա մահացել է օդի անբավարարվածությունից։ Նման դեպք տեղի է ունեցել ապրիլին, երբ ԱՄՆ–ից անչափահասը Սան–Խոսեից Հավայան կղզիներ թռչող ինքնաթիռի շասսիում հատել է Խաղաղ օվկիանոսի կեսը, բայց ողջ է մնացել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը