Մեկնաբանություն

06.06.2014 12:52


Փիլիսոփայական քարի փնտրտուքները Հայաստանում

Փիլիսոփայական քարի փնտրտուքները Հայաստանում

Ալքիմիայի առաջացման պատճառներից է համարվում նաև այն հանգամանքը, որ բռնապետերը ցանկանում էին հավերժ կառավարել։ Մի խոսքով, անմահանալ։ Բայց փիլիսոփայական քարն այդպես էլ չգտնվեց. երկաթը ոսկու և արծաթի հնարավոր չեղավ վերածել, իսկ բռնապետերի կյանքը, որպես կանոն, տխուր ավարտ ունեցավ։ Ալքիմիան վերացավ, բայց պահպանվեց հավերժ իշխելու մոլուցքը։

Ու չնայած պատմությունն անընդհատ ի դերև է հանում այդ մոլուցքով տառապողների ճակատագիրը, այն շարունակում է լինել։

Վերցրե՛ք մեր ժամանակները։ 5 տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Քադդաֆին, նման կերպ է ավարտելու իր երկրային ուղին։ Կամ ամիսներ առաջ ո՞մ մտքով կանցներ, որ Յունկովիչից մնալու են միայն ոսկե զուգարանակոնքերի մասին պատմությունները։

Պետություն ղեկավարելը, բացի օրենսդրական կարգավորումներից, չպետք է դուրս գա նաև այլ կանոնների շրջանակից։ Արհեստականը չի կարող երկար տևել։ Ձախողված ղեկավարի ցանկությունն արհեստական ճանապարհով երկարացնել իր իշխանությունը՝ ալքիմիա է։ Չլինող բան է։

Այսօր սահմանադրական փոփոխությունները Հայաստանում նույն երկաթը ոսկի դարձնելու միջնադարյան փորձերն են։ Ոչ մի տարբերություն։

Մի խոսքով, հանե՛ք ձեր միջից հավերժ իշխելու մոլուցքը։ Համակերպվե՛ք պարզ ճշմարտության հետ՝ դուք սովորական մահկանացու եք՝ ձախողված ղեկավարի պաշտոնում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը