Կասպրչիկը խոստացել է քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորել է դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ:
Դեսպան Կասպրչիկը հայտնել է իր մտահոգությունը և խոստացել քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը: