Յանուկովիչը Ուկրաինայի քաղաքացիների համար սահմանված ժամկետից ավելի է գտնվում ՌԴ–ում
«Կորեսպոնդենտ»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ավելի քան 3 ամիս է, ինչ գտնվում է Ռուսաստանում, ինչը Ուկրաինայի քաղաքացիների համար արգելված է ՌԴ օրենքով։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը պարզաբանել է, որ Յանուկովիչի՝ սահմանված ժամկետից ավել մնալը պայմանավորված է նրա անձնական անվտանգությունն ապահովելու վերջինի խնդրանքով։
«Ժամանակին Վիկտոր Յանուկովիչը դիմել է մեզ՝ խնդրելով ապահովել իր անձնական անվտանգությունը, և նրան այդ երաշխիքները տրվել են»,–ասել է Լուկաշևիչը։