Կարծիք

05.06.2014 22:10


«Հետաքրքիր մի երևույթ եմ նկատել մեր «արևմտամետների» մոտ»

«Հետաքրքիր մի երևույթ եմ նկատել մեր «արևմտամետների» մոտ»

Հետաքրքիր մի երևույթ եմ նկատել մեր «արևմտամետների» մոտ: Նրանք երբ ուզում են Ռուսաստանին հայհոյել, ոչ թե ասում են որ ՀՀ իշխանությունները այնքան ապաշնորհ են, որ Հայաստանը դարձնում են ռուսական գուբերնիա, այլ նշում են, թե ընդդիմությունը որևէ բան չի անում Ռուսաստանին Հայաստանից «դուրս շպրտելու» ուղղությամբ, դրանով իսկ նա ավելի վատն է դառնում, քան իշխանությունը:
Հարգելինե՛րս, նախ մի ընդդիմադիր էլ դուք եք, քանի որ ընդդիմանում եմ արտաքին քաղաքական գործընթացին, ինչքան էլ ձեզ ընդդիմադիր չհամարեք և ձեզ հայտարարեք քաղաքացիական, իրավապաշտպան, կենտրոնասեր, թե իշխանակառույց, և ձեր քննադատությունը նախ և առաջ պետք է ուղղված լինի ինքներդ ձեզ։ Երկրորդ, դուք եթե սիրում եք արևմուտքին, դա դեռ չի նշանակում, որ ուրիշներն էլ պետք է արևմուտքին անվերապահորեն ընդունեն: Դա նույնն է, որ դուք մեկին սիրեք, բայց հենց ամուսնանալու ժամանակը գա, առաջարկեք, որ ուրիշը ձեր փոխարեն ամուսնանա, չնայած ձեզնից ո՞վ ա գլուխ հանում, մեկ էլ տեսար առաջարկեցիք:

Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը