Բովանդակային քննարկում անբովանդակ մարդու վերարտադրության համա՞ր
Այսօր, դեմքի լուրջ արտահայտությամբ, Գագիկ Հարությունյանը հանդիպել էր Ազգային ժողովի պատգամավորների հետ, որպեսզի համոզեր, որ սահմանադրական փոփոխությունների իրենց հանձնաժողովի տեսլականն օգտակար է մեր հասարակության համար:
Լավ, ինչպե՞ս բացատրենք տարիքն առած ու կյանքի երկար ճանապարհ անցած մեր ՍԴ նախագահին, որ մենք լավ գիտենք, թե այդ փոփոխություններն ում համար է միայն օգտակար՝ իր խնամի Սերժ Ազատիչի ու նրան սպասարկող անձնակազմի: Երբ ամեն անգամ ասում ենք ու տեսնում, որ Գագիկ Հարությունյանը համառորեն չի հասկանում, այդ առիթով մի անեկդոտ հիշեցի:
«Ընկերն ընկերոջը բան է բացատրում, նա էլ համառորեն չի հասկանում: Ամեն անգամ բացատրելուց հետո հարցնում է, թե՝ հասկացա՞ր, բայց տեսնելով, որ չի հասկացել, շարունակում է բացատրել նորից ու նորից, մինչև անհասկացող ընկերոջ նյարդերը տեղի են տալիս ու նա բացականչում է. «Հո տուպո՞յ չես, էնա ասում եմ չկասկացա էլի»:
Ես հասկանում եմ, որ Գագիկ Հարությունյանն էլ մեզ է անհասկացողի տեղ դրել, բայց մենք «խոմ գիդանք», թե ով-ով է: Ուղղակի ամոթ է, որ սպիտակ մազերից չի ամաչում ու գզիրի նման ՍԴ նախագահը դռնեդուռ է ընկել ու զբաղված է անօգուտ գործով: Ո՞վ չգիտի, որ Սերժ Սարգսյանը մինչև սահմանադրական հանրքավե չի ձգելու, իսկ եթե մի հրաշքով պլստա, ապա հանրաքվեի օրն է «ոտքերը ձգելու»: Ի՞նչ խեղկատակությամբ եք զբաղված՝ պարոնայք լուրջ դեմքերով անլուրջներ: Մեկ էլ չեմ կարողանում հասկանալ, թե սահմանարդական փոփոխությունների բովանդակային քննարումն ինչ է տալու քաղաքական ուժերին:
Նրանք, ովքեր ուզում են, որպեսզի Սերժ Սարգսյանը վերարտադրվի, եթե հանրաքվեի դրվի, որ նա հավերժ կարգվելու է Հայաստանի թագավոր, մեկ է կողմ են քվեարկելու: Իսկ նրանք, ովքեր գիտեն այս թատրոնի իրական նպատակը, եթե սահմանադրական փոփոխոությունների մեջ գրված լինի, որ Սերժ Սարգսյանն այլևս ոչ մի պաշտոն չի զբաղեցնելու, մեկ է կողմ չեն կարող լինել, քանի որ իրենց հաճախորդին լավ են ճանաչում:
Ազատիչն այս ընթացքում անունը անձնագրում փոխեց, ծննդավայրն էլ դեռ չի կողմնորոշվել՝ փոխի, թե չէ, ուղղակի հավատարիմ մնալով «և-և»-ի իր «հավասարակշռված» քաղաքականությանը, ինքը միանգամից ու միաժամանակ երկու տեղ է ծնվել: Ի՞նչն է իրեն խանգարում հիմա էլ ազգանունը փոխի ու նորից առաջադրվի: Մի բան վերջնականապես պարզ է՝ Ազատիչի խոսքին հավատացողը, եթե հիմար չի, ուրեմն ծախված է: Հիմա թող ամեն մեկն ինքը որոշի իր դիագնոզը:
Լավ բա՞րդ է հասկանալ, որ անբովանդակ մարդու վերարտադրության ծրագերի բովանդակային քննարկում չեն անցկացնում, ձեզ ինչո՞ւ եք խայտառակ անում:
Բովանդակային քննարկում անբովանդակ մարդու վերարտադրության համա՞ր
Այսօր, դեմքի լուրջ արտահայտությամբ, Գագիկ Հարությունյանը հանդիպել էր Ազգային ժողովի պատգամավորների հետ, որպեսզի համոզեր, որ սահմանադրական փոփոխությունների իրենց հանձնաժողովի տեսլականն օգտակար է մեր հասարակության համար:
Լավ, ինչպե՞ս բացատրենք տարիքն առած ու կյանքի երկար ճանապարհ անցած մեր ՍԴ նախագահին, որ մենք լավ գիտենք, թե այդ փոփոխություններն ում համար է միայն օգտակար՝ իր խնամի Սերժ Ազատիչի ու նրան սպասարկող անձնակազմի: Երբ ամեն անգամ ասում ենք ու տեսնում, որ Գագիկ Հարությունյանը համառորեն չի հասկանում, այդ առիթով մի անեկդոտ հիշեցի:
«Ընկերն ընկերոջը բան է բացատրում, նա էլ համառորեն չի հասկանում: Ամեն անգամ բացատրելուց հետո հարցնում է, թե՝ հասկացա՞ր, բայց տեսնելով, որ չի հասկացել, շարունակում է բացատրել նորից ու նորից, մինչև անհասկացող ընկերոջ նյարդերը տեղի են տալիս ու նա բացականչում է. «Հո տուպո՞յ չես, էնա ասում եմ չկասկացա էլի»:
Ես հասկանում եմ, որ Գագիկ Հարությունյանն էլ մեզ է անհասկացողի տեղ դրել, բայց մենք «խոմ գիդանք», թե ով-ով է: Ուղղակի ամոթ է, որ սպիտակ մազերից չի ամաչում ու գզիրի նման ՍԴ նախագահը դռնեդուռ է ընկել ու զբաղված է անօգուտ գործով:
Ո՞վ չգիտի, որ Սերժ Սարգսյանը մինչև սահմանադրական հանրքավե չի ձգելու, իսկ եթե մի հրաշքով պլստա, ապա հանրաքվեի օրն է «ոտքերը ձգելու»: Ի՞նչ խեղկատակությամբ եք զբաղված՝ պարոնայք լուրջ դեմքերով անլուրջներ:
Մեկ էլ չեմ կարողանում հասկանալ, թե սահմանարդական փոփոխությունների բովանդակային քննարումն ինչ է տալու քաղաքական ուժերին:
Նրանք, ովքեր ուզում են, որպեսզի Սերժ Սարգսյանը վերարտադրվի, եթե հանրաքվեի դրվի, որ նա հավերժ կարգվելու է Հայաստանի թագավոր, մեկ է կողմ են քվեարկելու: Իսկ նրանք, ովքեր գիտեն այս թատրոնի իրական նպատակը, եթե սահմանադրական փոփոխոությունների մեջ գրված լինի, որ Սերժ Սարգսյանն այլևս ոչ մի պաշտոն չի զբաղեցնելու, մեկ է կողմ չեն կարող լինել, քանի որ իրենց հաճախորդին լավ են ճանաչում:
Ազատիչն այս ընթացքում անունը անձնագրում փոխեց, ծննդավայրն էլ դեռ չի կողմնորոշվել՝ փոխի, թե չէ, ուղղակի հավատարիմ մնալով «և-և»-ի իր «հավասարակշռված» քաղաքականությանը, ինքը միանգամից ու միաժամանակ երկու տեղ է ծնվել: Ի՞նչն է իրեն խանգարում հիմա էլ ազգանունը փոխի ու նորից առաջադրվի: Մի բան վերջնականապես պարզ է՝ Ազատիչի խոսքին հավատացողը, եթե հիմար չի, ուրեմն ծախված է: Հիմա թող ամեն մեկն ինքը որոշի իր դիագնոզը:
Լավ բա՞րդ է հասկանալ, որ անբովանդակ մարդու վերարտադրության ծրագերի բովանդակային քննարկում չեն անցկացնում, ձեզ ինչո՞ւ եք խայտառակ անում:
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1425905884347861&id=100007853887323