Կարծիք

05.06.2014 16:44


Տաթևիկ Պողպատյան

Տաթևիկ  Պողպատյան

«Վերջին բոլշևիկի» վերջին՝ սահմանադրական արկածախնդրությունը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար, քանի որ սուղ ռեսուրսներով որևէ փոքր երկիր չի կարող երկար կյանք ունենալ, հետևաբար՝ նաև «պահել» տոտալիտար համակարգ, ինչպիսինն էր Խորհրդային Միությունը:

Անգամ ԽՍՀՄ-ը, որի ռեսուրսները անսահման էին թվում, չկարողացավ պահպանվել, քանի որ չի կարող լինել որևէ պետություն, անգամ կայսրություն, որը կկարողանա անվերջ պահել՝ կերակրել պորտաբույծների ու թալանչիների մի հրոսակի, որը չի կշտանում և ավելին՝ գնալով մեծացնում է ախորժակը:

Սահմանադրական բարեխում կոչվածը իրականում հանցագործություն է, հերթական պետական դավաճանությունը, որը փորձում է իրականացնել արդեն իսկ դե ֆակտո պետական դավաճան Սերժ Սարգսյանը:

Ուստի քաղաքական բոլոր այն ուժերը, որոնց համար գերակա արժեք է ՀՀ անկախությունը, պարտավոր են ընդդիմանալ և կանխել «Վերջին բոլշևիկի» այս վերջին ազգային դավաճանությունը:

https://www.facebook.com/pogp.tatev/posts/4158479697783

Այս խորագրի վերջին նյութերը