Լրահոս

05.06.2014 16:12


ԴԺՀ ղեկավարությունը տարհանում է բնակչությանը

ԴԺՀ ղեկավարությունը տարհանում է բնակչությանը

Ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ղեկավարությունը նախաձեռնել է մարդկանց տարհանումը Ուկրաինայի Դոնեցկի շրջանից, որտեղ Կիևին ենթակա ուժայինները հատուկ գործողություն են իրականացնում անկախության կողմնակիցների դեմ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է ԴԺՀ ռազմագերիների և փախստականների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Բարանովը։

«Մենք ինքնուրույն կկազմակերպենք մարդկանց տարհանումը։ Ես բանակցում եմ Ղրիմի և ՌԴ Ռոստովի շրջանի հետ»,–ասել է նա։ Բարանովը նաև հերքել է հայտարարությունը, որ ԴԺՀ ղեկավարությունը, իբր, չի թույլատրել Լուգանսկից դուրս բերել որբ երեխաներին։

Ավելի վաղ Ուկրաինայի երկաթգծի պետական վարչության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ գնացքը, որը պետք է դուրս բերեր Լուգանսկից 500 որբերի, ստիպված Օդեսսայի կողմն է ուղղվել այն պատճառով, որ ԴԺՀ–ն չի թույլատրել ընդունել գնացքը։ Նրա կարծիքով փախստականների թիվը կարող է մոտակա օրերին ռազմական գործողությունների հետևանքով աճել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը