Լրահոս

05.06.2014 14:01


Իտալիայում ձերբակալել են «Կոզա–Նոստրա» խմբավորման 31 անդամի

Իտալիայում ձերբակալել են «Կոզա–Նոստրա» խմբավորման 31 անդամի

Ավելի քան 500 իտալացի կարաբիներ է մասնակցել «Կոզա Նոստրա» մաֆիոզ խմբավորման 31 մասնակցի ձերբակալման գործողությանը, որն իրականացվել է Սիցիլիայում՝ Պալերմո քաղաքում, և նրա շրջակայքում։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածները պատասխանատու են մի քանի ծանր հանցագործության համար՝ սպանություններ, առևանգումներ, կողոպուտ, զենքի պահպանում և այլն։

Ինչպես հայտարարել է հատուկ ստորաբաժանումը, «Կոզա Նոստրայի» պատմական հայրենիքը՝ Բագերիան, գլխատվել է։ Հենց այդ քաղաքում էին վերջին երկու տասնամյակում բնակվում մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխները՝ իրենց ենթարկելով չորս բնակավայրերի բոլոր կլանները։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը