Լրահոս

05.06.2014 13:19


Նաիրա Զոհրաբյան. «Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը կեղծ օրակարգ է»

Նաիրա Զոհրաբյան. «Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը կեղծ օրակարգ է»

–Սահմանադրության դրույթներն իրագործելու քաղաքական կա՛մք չկա,–այսօր սահմանադրական փոփոփոխությունների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ իր անհամաձայնությունը հայտնելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, թե այժմ Սահմանադրությանը շատը մնում են կարգախոսների մակարդակով, քանի որ դրանց իրացման համարժեք երաշխիքները չկան ամրագրված:

–Բազմաթիվ դրույթներ մնում են դեկլարատիվ, հռչակագրային մակարդակում նաև այն պատճառով, որ մեզանում Սահմանադրությունից վեր ուժեր, մարդիկ կան։ Մեր երկրի գլխավոր խնդիրը լավ կամ վատ օրենքները կամ Սահմանադրությունը չեն, այլ դրանք կյանքի կոչելու պատրաստակամության պակասը,-նշել է Ն. Զոհրաբյանը:

Նա սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը կեղծ օրակարգ է համարում՝ համոզված լինելով, որ փորձ է արվում շեղել հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից, ինչպիսին, օրինակ, արտագաղթն ու սոցիալական ծանր պայմաններն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը