Կարծիք

05.06.2014 12:21


«Սերժին միայն իր աթոռը պահպանելու խնդիրն է հետաքրքրում»

«Սերժին միայն իր աթոռը պահպանելու խնդիրն է հետաքրքրում»

Էս ժողովրդին արդեն լրիվ էշի տեղ են դնում, հա: Ուրեմն էսօր Հրայր Թովմասյանը, ով հանդիսանում է սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովի անդամ, հայտարարեց, թե. «Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական փաստաթուղթ է, և քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներն ու քաղաքական իրականությունը պետք է արտացոլված լինեն այդ փաստաթղթում»:

Լսե՛ք, երբ ինչ-որ միտք եք արտահայտում, գոնե բերանը բացելուց առաջ ուղեղի ծալքերը շարժեք, հետո նոր բերանը բացեք, թե չէ, լրիվ խնդալու եք դառնում: Էդ ուրեմն, Սերժն է, հա՞, հետաքրքրված քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներով: Դե իհարկե, հենց կուսակցությունների տեսակետները հաշվի առնելու և քաղաքական գործընթացներում իրենց ներգրավվածությունը բարձրացնելու համար է Սերժն ամբողջ պետական մեքենան ոտքի հանել ընտրություններում տոտալ ընտրակեղծիքներ իրականացնելու համար: ՀՀԿ-ի ղեկավարն էնքան է ձգտում տարբեր կուսակցությունների կարծիքները և դիրքորոշումները հաշվի առնել, որ հենց էդ պատճառով էլ տապալում է ԱԺ ոչիշխանական ուժերի կողմից հրավիրված արտահերթ նիստերը և առանց իրենց կարծիքները հաշվի առնելու՝ իրեն ձեռնտու օրենքներ անցկացնում: Հենց ուրիշների կարծիքները հաշվի առնելու ցանկությունից ելնելով է Սերժը հայտարարում, թե «թեև ՀՀ բնակչության 80 տոկոսը դեմ է էս օրինագծին, մենք դա անելու ենք»: Այո՛, Սերժն այլ կուսակցությունների տեսակետը և դիրքորոշումը հաշվի առնելու համար էր հայտարարել, թե «ինչքան ուզենք, էդքան խփենք»: Հա, բա ո՞նց, բա դուք ա՞յլ կարծիքի էիք Սերժի մասին:

Լսի՛ր, Թովմասյա՛ն ջան, Սերժին ոչ մեկի կարծիքը և դիրքորոշումը չեն հետաքրքրում. նրան միայն իր աթոռը պահպանելու խնդիրն է հետաքրքրում: Նա իրեն գենսեկի դերում է արդեն պատկերացնում, ինչը ենթադրում է բացարձակ իշխանություն և 0 պատասխանատվություն: Էնպես որ, հերի՛ք է՝ մեր գլխներին հեքիաթներ կարդաք:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը