Լրահոս

05.06.2014 12:10


«Մեծ յոթնյակ». «Սիրիայի նախագահական ընտրությունները կեղծված են»

«Մեծ յոթնյակ». «Սիրիայի նախագահական ընտրությունները կեղծված են»

G7-ի («Մեծ յոթնյակ»՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Կանադա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) ղեկավարները չեն ճանաչում Սիրիայում տեղի ունեցած նախագահի ընտրությունները՝ դրանք համարելով «կեղծված»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը։

«Մենք դատապարտում ենք հունիսի 3-ի կեղծված նախագահական ընտրությունները։ Բաշար ալ Ասադն ապագա չունի Սիրիայում», - ասված է G7-ի համատեղ հայտարարության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ըստ նախնական տվյալների՝ Ասադը զգալի առավելությամբ հաղթել է ընտրություններում։

Այս խորագրի վերջին նյութերը