Քաղաքական

05.06.2014 11:53


Մանուկյանն ու Կարապետյանը, որպես անհամաձայնության նշան, լքել են դահլիճը

Մանուկյանն ու Կարապետյանը, որպես անհամաձայնության նշան, լքել են դահլիճը

Այսօր շարունակվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումները, որին այս անգամ մասնակցել են նաեւ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հայ ազգային կոնգրեսից քննարկմանը այսօր ներկա են եղել փոխնախագահ Արամ Մանուկյանն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, Մանուկյանն ու Կարապետյանը իրենց խոսքում անհամաձայնություն են հայտնել սահմանադրական փոփոխությունների գաղափարին, եւ որպես անհամաձայնության նշան՝ լքել են դահլիճը: Իր անհամաձայնությունն է հայտնել նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը