Կարծիք

05.06.2014 11:47


«Էլեկտրացանցերի պարագայում նույնպես իշխանությունները «կարմիր գծերի» քաղաքականություն են տանում»

«Էլեկտրացանցերի պարագայում նույնպես իշխանությունները «կարմիր գծերի» քաղաքականություն են տանում»

Այն բանից հետո, երբ Սաշիկը Բաղրամյան 26-ի«դաբռո»-ով Երևանի փողոցները կարմիր գծերով լցրեց ու սկսեց օդից փող ստանալ, իշխանությունները, նույն Բաղրամյան 26-ի հսկողության ներքո, փորձում են «կարմիր գծերի» քաղաքականություն վարել նաև էլեկտրոէներգիայի ոլորտում:

Կա մի շատ հստակ տեսակետ` «Որոտանի ՀԷԿ»-ը ոչ թե վաճառվել է ամերիկացիներին, այլ սեփականաշնորհվել է Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկի կողմից, և պարզ է, որ«Որոտանի ՀԷԿ»-ի շահույթը գնալու է այդ նույն մարդուն: Բայց մեր իշխանությունների յուրահատկությունն այն է, որ իրենք ձգտում են բացարձակ մոնոպոլիայի բոլոր ոլորտներում` սկսած քաղաքականից, ավարտած էլեկտրաէներգիայի ոլորտով: Ու հիմա էլ պրոցես են տանում, որպեսզի սնանկ հայտարարեն էլեկտրացանցերը, որից հետո էժանով այն կգնեն ու ստանալով գերիշխող դիրք՝ որքան կուզենան, այնքան էլ գին «կխփեն»: Հենց դրա պատճառով է հիմա «գեբելսյան» ԶԼՄ-ն իրար հետևից նյութեր դնում այն մասին, թե էլեկտրացանցերը սնանկության եզրին են, ու այդ պատճառով կա անհրաժեշտություն էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու: Դրանից հետո «вдруг» պարզ կդառնա, որ նույնիսկ այդ բարձրացումը «չփրկեց», ու հետո ինչ-որ, օրինակ, «հայ-աբխազական» համատեղ ձեռնարկության կողմից կազմակերպությունը կգնվի, բայց ինչպես «Որոտանի ՀԷԿ»-ի դեպքում, այնպես էլ էլեկտրացանցերի պարագայում այն կգնվի Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկի կողմից:

Փաստորեն, ստացվում է, որ այս ոլորտում նույնպես իշխանությունները «կարմիր գծերի» քաղաքականություն են տանում ու փորձելու են ոչնչից փող «կպցնել». կսնանկացնեն էլեկրացանցերը, կգնեն այն ու էլեկտրաէներգիայի գինը կբարձրացնեն:

Սա կրկին անգամ ապացուցում է այն թեզը, որ իշխանություններն անհապաղ պետք է հեռացվեն. հակառակ դեպքում իրենք վերջում մեր երկիրն ու մեզ էլ հետը «փուռն են տալու» սեփական նեղ շահերն ապահովելու համար:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը