Աշխարհ

05.06.2014 11:05


Ասադի առաջատարության «պատվին» 3 մարդ հրաձգության զոհ է դարձել

Ասադի առաջատարության «պատվին» 3 մարդ հրաձգության զոհ է դարձել

Սիրիայում ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Բաշար Ասադի պատվին կազմակերպված տոնական հրաձգության զոհ է դարձել առնվազն 3 մարդ։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ սիրիական աղբյուրին հղումով։

Ավելի վաղ Սիրիայի խորհրդարանի խոսնակ ալ–Լահամը հայտարարել էր, որ գործող նախագահ Բաշար Ասադը նախագահական ընտրությունների հաղթողն է՝ հավաքելով ձայների 88.7 %-ը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը