Մարզահամերգային համալիրի սեփականատեր. «Հիմա համոզված եմ, որ սա ոչ միայն ծուղակ է, այլ այլանդակություն»
«Ժողովուրդ»-ը հեռախոսազրույց է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ: -Պարո՛ն Մուրադյան, Դուք ասել էիք, որ համալիրի շուրջ ստեղծված այս իրավիճակն իրականացվել է նախորդ Կառավարության օրոք, երբ Դավիթ Սարգսյանն էր ֆինանսների նախարարը: Նշել էիք, որ սա, միգուցե, մտածված ծուղակ էր Ձեզ համար: Ըստ Ձեզ՝ արդյոք Դավիթ Սարգսյանը կարո՞ղ էր մենակ կազմակերպել այս ամենը, թե՞ այլ մարդիկ եւս կան նրա թիկունքին: Կարո՞ղ եք կոնկրետ անուններ տալ, թե ում էր ձեռք տալիս, որպեսզի համալիրը վերցնեն Ձեր ձեռքից: -Ես անուններ չեմ հնչեցրել: Ասել եմ, որ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ էր տրամադրում, ինչո՞ւ հաշվի չէր առնում, որ տարեկան 200-400 միլիոն դրամ վնասով աշխատող կազմակերպությունն ինչ աղբյուրներով է այդ վարկը մարելու: Ուստի սա, միգուցե, ծուղակ էր մեզ համար, բայց հիմա համոզված եմ, որ սա ոչ միայն ծուղակ է, այլ այլանդակություն: -«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ձեր եղբայրը, ով Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանն է, նախօրեին Սերժ Սարգսյանի կողմից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած դեսպանների ժողովին չի մասնակցել, քանի որ խիստ վիրավորված է: -Չգիտեմ, թե ինչու նա չի մասնակցել, միգուցե խնդիրներ են եղել, բայց կարծում եմ՝ Մուրադն ինքը համարձակություն կունենա եւ հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Մարզահամերգային համալիրի սեփականատեր. «Հիմա համոզված եմ, որ սա ոչ միայն ծուղակ է, այլ այլանդակություն»
«Ժողովուրդ»-ը հեռախոսազրույց է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, Դուք ասել էիք, որ համալիրի շուրջ ստեղծված այս իրավիճակն իրականացվել է նախորդ Կառավարության օրոք, երբ Դավիթ Սարգսյանն էր ֆինանսների նախարարը: Նշել էիք, որ սա, միգուցե, մտածված ծուղակ էր Ձեզ համար: Ըստ Ձեզ՝ արդյոք Դավիթ Սարգսյանը կարո՞ղ էր մենակ կազմակերպել այս ամենը, թե՞ այլ մարդիկ եւս կան նրա թիկունքին: Կարո՞ղ եք կոնկրետ անուններ տալ, թե ում էր ձեռք տալիս, որպեսզի համալիրը վերցնեն Ձեր ձեռքից:
-Ես անուններ չեմ հնչեցրել: Ասել եմ, որ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ էր տրամադրում, ինչո՞ւ հաշվի չէր առնում, որ տարեկան 200-400 միլիոն դրամ վնասով աշխատող կազմակերպությունն ինչ աղբյուրներով է այդ վարկը մարելու: Ուստի սա, միգուցե, ծուղակ էր մեզ համար, բայց հիմա համոզված եմ, որ սա ոչ միայն ծուղակ է, այլ այլանդակություն:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ձեր եղբայրը, ով Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանն է, նախօրեին Սերժ Սարգսյանի կողմից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած դեսպանների ժողովին չի մասնակցել, քանի որ խիստ վիրավորված է:
-Չգիտեմ, թե ինչու նա չի մասնակցել, միգուցե խնդիրներ են եղել, բայց կարծում եմ՝ Մուրադն ինքը համարձակություն կունենա եւ հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։