Կարծիք

05.06.2014 10:24


«Ո՞ւմն է լինելու ապագան` «սաքուլիկների՞նը», թե՞ երկրի ապագայով իրոք մտահոգված երիտասարդներինը»

«Ո՞ւմն է լինելու ապագան` «սաքուլիկների՞նը», թե՞ երկրի ապագայով իրոք մտահոգված երիտասարդներինը»

Վերջերս մտքովս այսպիսի մի հարցադրում անցավ. ո՞ւմն է լինելու մեր երկրի ապագան: Ի՞նչ երիտասարդներ են կերտելու մեր ապագան, իշխանամե՞տ, «սաքուլիկնե՞րը» կամ մինի «կարենավագյաննե՞րն» են կերտելու մեր ապագան, թե՞ այլ տիպի երիտասարդներ, ում արածը չես կարող չգնահատել:

Օրինակ, ՀԱԿ-ի Արեգ, Սարգիս և Անի Գևորգյանները: Բա մարդ ո՞նց չհարգի նման երիտասարդներին, ովքեր այս ոստիկանական պետության պարագայում չեն վախենում իրենց «ճիշտն առաջ տանելուց» ու ոչ մի խոշտանգումներից չեն նեղվում: Բա ո՞նց չասեմ Բաբայան Վահանի մասին, ով, օրինակ, էն «Դեմ եմ»-ի միտինգների ժամանակ ժողովրդի հետ էր: Ո՞նց չուրախանամ էն բանից, որ ինքն ասեց «իշխանությունները դեռ կարող են խուսափել բարիկադներից» և իր այդ հայտարարությունը եղավ այն վերջին կաթիլը, որից հետո այս հանձնող իշխանությունները «փուռը տվեցին» օֆշորի Տիկոյին:

Կամ, օրինակ, Տիգրան Առաքելյանը: Ո՞ր մի իրան «բեսամթ» տղու տեղ դրած էսօրվա լոպազ իշխանական ջահելներից մեկը էդքան ժամանակ բերդում կմնար, հետ չէր կանգնի իր գաղափարներից ու դիրքորոշումից:

Կամ, օրինակ, ո՞նց չհպարտանամ էն հարյուրավոր երիտասարդներով, ովքեր անցյալ տարի ամառը պայքարում էին իշխանությունների ապօրինի որոշման դեմ և չթողեցին, որ տրանսպորտի գինը թանկանար:

Իմ ընկերների մեջ շատ երիտասարդներ կան, որոնց գրառումները կարդալով ես հասկանում եմ, որ մենք դեռ ամեն ինչ չէ, որ կորցրել ենք, մենք դեռ կարող ենք նորմալ պետություն կառուցել:

Կարծում եմ, որ քանի դեռ մենք նման երիտասարդներ ունենք, դեռ զարգանալու հույս ունենք:

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը