Քաղաքական

04.06.2014 17:08


Օֆշորային սկանդալի մեղադրյալին հանձնարարվել է տեղափոխել Հայաստան

Օֆշորային սկանդալի մեղադրյալին հանձնարարվել է տեղափոխել Հայաստան

Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: Այս մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն»:
Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա. Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր 31.01.2014թ.-ին: Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն էր ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն: Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս խորագրի վերջին նյութերը