Աբխազիայի նախագահի թեկնածուներ կարող են առաջադրել միայն 6 կուսակցությունից
Աբխազիայում իրավունք ունի օգոստոսի 24-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել 6 քաղաքական կուսակցություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են հանրապետության Արդարադատության նախարարությունից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Աբխազիայի ԿԸՀ–ն, այն կուսակցությունները, որոնք գրանցվել են հինգ ամիս առաջ, ընտրություններին չեն մասնակցի։ Չնայած թեկնածուներ կարող են առաջադրել ոչ միայն կուսակցությունները, այլև նախաձեռնող խմբերը։
Թեկնածուների գրանցումը կմեկնարկի հունիսի 25-ին և կավարտվի հուլիսի 14-ին։ Նախագահի ընտրության մասին օրենքով՝ թեկնածուն պետք է լինի 35–ից ոչ պակաս և 65-ից ոչ բարձր տարիքի աբխազ, բացի այդ, նա պետք է աբխազերենի իմացության թեստ անցնի։
Դեռևս ոչ ոք իշխանությունից և ընդդիմությունից չի հայտնել նախագահական իր ձգտումների մասին։ Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Բգանբան նույնպես հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։