Քաղաքական

04.06.2014 13:12


Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է

Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածը շարունակում է մնալ հանրության քննարկման առարկա:

Yerkir.am-ը Աստանայում տեղի ունեցածի եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Նա, չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, ասաց հետեւյալը.

«Որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»:

Աղբյուրը` yerkir.am:

Այս խորագրի վերջին նյութերը