Կարծիք

04.06.2014 11:12


«Պետք է գործել, իսկ դատարկ խոսակցությունները թողնենք ձեզ»

«Պետք է գործել, իսկ դատարկ խոսակցությունները թողնենք ձեզ»

Էս ոնց տեսնում եմ, գեբելսյան քարոզչամեքենայի հոդվածագիրների մոտ հայրենասիրական փուլ է սկսվել, հա՞: Իրար հետևից հոդվածներ են գրում, թե իբր «այ-այ-այ, տեսեք, քառյակը իրականում համաձայն է Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված Սերժի որոշման հետ, «ռազ ուժ» իր նիստի ժամանակ ինչ-որ 12 կետանոց` կառավարությանը վերաբերող ցուցակ-պահանջ է ներկայացրել, բայց ոչ մի խոսք Աստանայում տեղի ունեցածի մասին»:

Նախ, սկսենք նրանից, որ պրիմիտիվ է, երբ սկսում են դատել մի փաստաթղթի մասին, որն ընդհանրապես չեն տեսել: Հարգելինե՛րս, սպասեք, թող էդ պահանջները հրապարակվեն, հետո նոր ձեր վերլուծությունները գրեք:

Երկրորդ` պետք չէ խնդիրն հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդել: Էս երկրի դե յուրե ղեկավարը Սերժ Սարգսյանն է, և հենց ինքն է պատասխանատու վարվող արտաքին քաղաքական կուրսի համար: Իսկ հաշվի առնելով էն բոլոր հայտարարությունները, թե ՀՀԿ-ն պատրաստվում է ևս տասնյակ տարիներ իշխել, նրա ղեկավարը պետք է էդ հայտարարությունների համը և ամբողջ պատասխանատվության բեռը զգա, քանի որ բացարձակ իշխանություն, որին Սերժը զգտում է, ենթադրում է նաև բացարձակ պատասխանատվություն:

Երրորդ` հոդվածագրերը, ամենայն հավանականությամբ, չեն հետևում արվող հայտարարություններին: Այլապես հնարավոր չէ բացատրել հոդվածներում տեղ գտած միտքը էն բանի մասին, թե քառյակը ոչ մի կերպ չի արձագանքել Աստանայում տեղի ունեցած իրադարձություններին: Հարգելինե՛րս, էդ ամենին թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» և թե՛ ՀՅԴ-ն պատասխանել են: Որ փոքր–ինչ ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ բոլորն էլ գրեթե նույն հայտարարություններ են արել` խստիվ դատապարտում են տեղի ունեցածը:

Էնպես որ, դեմագոգիայով մի զբաղվեք: Էս երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Եվ էդ խնդիրների մասին պետք է ևս մտածել (նամանավանդ էն պարագայում, երբ երկրի աթոռին հայտնված անձը մտածում է միայն աթոռը պահելու մասին, այլ ոչ թե երկրի շահերի մասին): Ոչիշխանական քաղաքական ուժերը չեն կարող բոլոր գործերը թողած՝ տարիներով Սերժի ախմախությունների քննարկումներով զբաղվեն: Ինչպես ասում են, под лежачий камень вода не течет, մարդիկ գործով են զբաղված, փորձում են երկիրը էս խայտառակ իրավիճակից հանեն: Եվ ինչ որ պետք է, նրանք ասել են ու դեռ, վստահ եմ, ասելու են: Բայց դա չի նշանակում, որ պետք է իրենց ամբողջ ջանք ու եռանդը կենտրոնացնեն միայն էս իրադարձության վրա:

Պետք է գործել, իսկ դատարկ խոսակցությունները թողնենք ձեզ, հարգելի հոդվածագիրներ, էդ ամենի վարպեստները դուք եք:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը