Աշխարհ

04.06.2014 10:39


Սիրիայում ավարտվել են նախագահական ընտրությունները. Ասադն առաջատարն է

Սիրիայում ավարտվել են նախագահական ընտրությունները. Ասադն առաջատարն է

Սիրիայում կեսգիշերին ավարտվել են նախագահական ընտրությունները, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել այլընտրանքային հիմքով։ Բարձր ներկայացվածության հետևանքով առավոտյան 7-ին մեկնարկած քվեարկությունը երկարացվել է ևս 5 ժամով։

Նախագահական ընտրարշավի անխոս առաջնորդն է երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադը։ Մյուս թեկնածուն Հալեպից կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարն է։ Ինչպես և Ասադը, նա զերծ է մնացել մամուլի առջև արտահայտվելուց։ Երրորդ թեկնածուն՝ լիբերալ Հասան Աբդել Իլլյահի ան–Նուրին լրագրողներին հայտնել է, որ ընտրությունները Սիրիայում անցնում են «թափանցիկ և ժողովրդավար»։

«Սիրիան այլ երկիր է դառնում, որտեղ ընդունելի է բազմակարծությունը», – ընդգծել է նա։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն մեկ օրից ոչ շուտ և միայն ձայների ամբողջական հաշվարկից հետո։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը