Լրահոս

04.06.2014 10:31


Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում «Վեհեն» ակումբի մարզադաշտում

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում «Վեհեն» ակումբի մարզադաշտում

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Գերմանիայում, ուր ժամանեց այսօր Շվեյցարիայից: Գերմանիայում թիմին միացան Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը:

Թիմն անցկացրեց մարզումը Վիսբադեն քաղաքի «Վեհեն» ակումբին պատկանող «Բրիտա Արենա» մարզադաշտում, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները:

Վաղը երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում:

Հիշեցնենք որ, Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 22:45-ին, Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում:

Այս խորագրի վերջին նյութերը