Կարծիք

04.06.2014 00:06


ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏԵՑՆԵՆՔ Ի ՎՆԱՍ ԱԶԱՏԻՉԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ

ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏԵՑՆԵՆՔ Ի ՎՆԱՍ ԱԶԱՏԻՉԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ

Սերժ Սարգսյանի բազմակողմանի ձախողումների մասին շատ ենք խոսել, բայց Աստանան ասես վերջակետ դրեց այդ շարանին: Այնտեղ մեր ռազմավարական գործընկերները հասկացրեցին, որ գործ ունեն խոշոր պաշտոն գրավող փոքր տրամաչափի գործչի հետ, ինչի պատճառով անակնկալի բերեցին Ազատիչին, որ հետո չասեր, թե ԵՏՄ-ին անդամագրվելու բանակցություններում սահմանների հարց չի քննարկվել:

Իսկ Աստանայում բացահայտվեց, որ Սարգսյանը համաձայն է Ղարաբաղի մեկուսացման գնով մտնել ԵՏՄ, որպեսզի կարողանա այդ կառույցի անդամների գործընկերային ջանքերով պահպանել սեփական աթոռը:

Բայց ղարաբաղցիներին ավելի շուտ ինադի կգցես ու պայքարի կհանես, քան կստիպես հարմարվել այդ վիճակին: Ուրեմն նպատակին հասնելու համար Ազատիչը պետք է ավելի լուրջ խարդավանքների գնա, ինչն էլ ոնց որ սկսել է արդեն:
Վերջերս թշնամին մշտապես ագրեսիվ պահվածք է դրսևորում շփման գծում, բայց եթե մենք համարժեք պատասխանն չենք տալիս, դրանով բարոյալքում ենք ոչ միայն բանակը, այլ ողջ հասարակությունը: Իսկ Սարգսյանի ներքին սպառման համար օգտագործվող ինքնավստահ խոսքերը, որ եթե ադրբեջանցիները պատերազմ սկսեն, ապա ավելի շատ տարածք կկորցնեն, ոչ մի ազդեցություն չի գործում թշնամու վրա, քանի որ գնալով ավելի հաճախ է նա մեր սահմանի վրա ոտնձգություն կատարում:
Իրավիճակը փոխելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարարը ստիպված հայտարարեց, որ թշնամու գնդակից մեր յուրաքանչյուր զոհի դիմաց՝ որ դիքից կրակել են, այդ դիրքը վերցնելու ենք: Իսկ, եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանն աշխարհին ներկայացնելու է, թե սահմանային միջադեպերը հայկական կողմի պրովոկացիոն գործողությունների արդյունք են, որպեսզի պաշտոնական մակարդկով որոշում կայացվեր դիրքերն առաջ տալու համար:

Այսինքն՝ նոր տարածքներ գրավելու, ինչի արդյունքում խախտվում են ոչ միայն ստատուս քվոն, այլև մի շարք պայմանավորվածություններ: Իսկ Աշխարհն այսօր հակված է Ադրբեջանի շահերը պաշտպանել, կնշանակի մեզ ագրեսոր ներկայացնելու հարցում առանձնապես չեն կաշկանդվելու: Այսինքն Սարգսյանի ցուգցվանգի «շորշոփը» Բաղրամյան 26-ից հասել է արդեն դիրքեր, որ, եթե զիջում ենք՝ պարտվում ենք, ոչ համաչափ հակահարված ենք տալիս՝ դարձյալ պարտվում ենք:

Փաստորեն Սարգսյանը հրաժարվել է Ղարաբաղից, բայց մենք պետք է այնպիսի «մահանա» տանք համաշխարհային ուժի կենտրոններին, որպեսզի կարողանան ի կատար ածել Ազատիչի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մեղքը ուրիշների վրա գցելով:

Իսկ մեզ մնում է ցանկացած առիթ օգտագործել ու Սարգսյանին կիլոմետրերով հեռացնել այն աթոռներից, որոնց վրա բազմելով նա կարող է տնօրինել Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագրերը: Ցավով պետք է փաստեմ, որ հաշվիչը միացված է, ու այդքան էլ շատ ժամանակ չի մնացել։

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1425259947745788&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը